Բագրատաշենում սահմանապահների կողմից ծեծի ենթարկված մեղադրյալը տեղափոխվել է հիվանդանոց

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բագրատաշենի անցակետում նոյեմբերի 19-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ծեծի ենթարկված, գործով մեղադրյալ Կարեն Շիրվանյանը երկու օր առաջ տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ վիրահատության ենթարկվել: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Շիրվանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը: Մեկ ամիս առաջ Բագրատաշենի անցակետում ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։ Այդ անձը Կարեն Շիրվանյանն է, որին մեղարանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, եւ նա կալանավորվել է երկու ամսով։ Այնինչ մեր տեղեկություններով, տեղի է ունեցել հակառակը. Շիրվանյանը դաժան ծեծի է ենթարկվել մոտ 15 սահմանապահի կողմից: Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթեւ քերծվածք է ստացել: Մեր զրույցում պաշտպան Գուրգեն Հարությունյանն ասաց, որ Շիվանյանի մոտ ստամոքսի հետ կապված խնդիրներ են առաջացել, վիրահատվել է, միաժամանակ, սակայն չբացառեց, որ այդ խնդիրներն առաջացել են ծեծի հետեւանքով. «Ես կարծում եմ, որ ավելի շատ վնասվածք է եղել, ինքը միշտ բողոքում էր կրծքավանդակի ներքեւի հատվածի ցավերից, ավելի շատ հակված եմ դրան: Բայց այս պահին բժիշկներն ասում են՝ երեւի խոց է: Էպիկրիզը ուսումնասիրելուց հետո նոր կարող եմ ասել, թե իրականում ինչ է եղել»,- ասաց մեղադրյալ Շիրվանյանի պաշտպանը: Նրա խոսքով՝ իրականում իր պաշտպանյալը տուժող է, իսկ մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեն այն սահմանապահները, ովքեր ծեծի են ենթարկել Կարեն Շիվանյանին: «Բայց այս պահին գործը կանգնած վիճակում է, առաջ չի գնում: Բերեցին ՀԿԳ, մտածեցինք գործն ավելի արագ կգնա, բայց ոչ, գործողություն էլ չի արվում, վկաներ կան էդտեղ, մամուլն էլ գրեց, մենք էլ ենք ասում ովքեր են եղել, բայց այս պահին քննություն չի կատարվում, չեն հարցաքննվում: Պատճառը չգիտեմ, որն է երեւի տարվա վերջ է»,- ասաց նա: Մեր հարցին, թե պաշտպանական կողմը տեղեկություններ ունի, արդյո՞ք դեպքը տեսագրվել է, թե՞ ոչ, պաշտպանն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին գործում առկա տեսանյութը տրամադրելու վերաբերյալ, սակայն մերժում է ստացել: «Տեսանյութը չեն տրամադրում՝ նախաքննական գաղտնիությունից ելնելով: Մեր տեղեկություններով, պետք է տեսաձայնագրված լինի դեպքը, էդ տարածքը ամբողջովին տեսանկարահանվում է եւ պետք է, որ երեւան, թե որտեղ, ինչ է կատարվել»,- հավալեց պաշտպանը: Նա նաեւ ասաց, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ իր պաշտպանյալ Կարեն Շիվանյանը եւ գործով տուժող, դանակահարված սահմանապահը մարմնական թեթեւ աստիճանի վնասվածք են ստացել՝ առողջության քայքայումով: «Բայց իմ պաշտպանյալը չի ընդունում, որ որեւէ մեկին դանակով վնասվածք է պատճառել: Նա ասում է՝ չգիտեմ ոնց է ստացվել, վիճաբանողները շատ են եղել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am