«Հայաստան» խմբակցությունը թատրոնին չի մասնակցի

Վաղը՝ նոյեմբերի 18-ին, մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է բեմադրելու իշխանությունը, այս անգամ՝ Ազգային ժողովում․ այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը և մանրամասնել.

«Հանրային քննարկում են նախաձեռնել «Մարտի 1֊ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում։ Քաղաքական պատասխանատվությունը։

«Մարտի 1֊ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական» երկար վերնագրով։ Հարկ է նշել, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011 թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։ Եվրոպական դատարանը մի քանի անգամ օգտագործում է. «դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն կամ ապացույց» և նմանատիպ ձևակերպումներ։

Այսինքն՝ ընթացել է ոչ մրցակցային դատավարություն, ինչը բնական է՝ Փաշինյանի կառավարությունը նրա մեղավորությունն ապացուցող փաստեր չէր ներկայացնելու։ Իսկ որ մարտի 1-ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկը ինքն էր, ակնհայտ է։

Դատարանը նաև արձանագրել էր, որ ցույցերը խաղաղ չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ, այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս հասցներով պետական և մասնավոր սեփականությանը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին զոհվել է նաև երկու ոստիկան, իսկ 100-ից ավելին վիրավորվել են։ Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ՝ չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։

Կարևոր է նաև, որ դատարանը որպես խախտում դիտարկում է մահվան դեպքերով ոչ արդյունավետ քննությունը, ինչը ևս մեծամասամբ այս իշխանության վրա է։ Աբսուրդ է նաև այն, որ 2018-ից հետո վերաբացված մարտի 1֊ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։

Բավական է նայել քննարկման նախաձեռնողների և զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, և այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի։

«Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։ Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1֊ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին»:

դիտվել է 748 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am