Վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեն պարգևավճարներով մսխում են

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Նոյեմբերի 5-ի դրությամբ Տավուշի մարզի սոցիալապես անապահովներից դրամական աջակցության խնդրանքով քանի՞ դիմում եք ստացել, դրանից քանի՞սն է քննարկվել, քա նի՞սն է բավարարվել, որքա՞ն գումար է տրվել կարիքավորներին։ Նոյեմբերի 5-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմը որքա՞ն պարգևավճար է ստացել» ։Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Նոյեմբերի 5-ի դրությամբ դրամական օգնության համար մարզպետի աշխատակազմ դիմում է ներկայացրել 1196 քաղաքացի, որից 1018 քաղաքացու տրվել է դրամական օգնություն, ընդհանուր 49 մլն. 950 հազ․ դրամի չափով։ Նոյեմբերի 5-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 52 186.5 հազար դրամի պարգևավճար» : Ուրեմն՝ մարզպետի աշխատակազմը դրամական օգնություն հայցած 1196 քաղաքացուց 178-ին տարբեր պատճառաբանություններով մերժել է , իսկ 1018 սոցիալապես անապահովի ընդհանուր 49 միլիոն 950 հազար դրամ աջակցություն է հատկացրել։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամոսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմը չգիտես ինչ աշխատանքային նվաճումների, իրենց գործունեության մեջ անհայտ ձեռքբերումների համար աղքատ, վարկային բեռի տակ կքած Հայաստանի պետբյուջեից այս տարվա 10 ամսվա կտրվածքով ստացել են 52 միլիոն 186 հազար 500 դրամ պարգևատրում։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ նոյեմբերի 5-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմում առկա է 76 հաստիք՝ որից 9-ը՝ թափուր:Ուրեմն՝ բարձր աշխատավարձ ստացող Տավուշի մարզպետ Հ․ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի 66 պաշտոնյաները միասին 2 միլիոն 236 հազար 500 դրամով ավելի շատ պարգևավճար են ստացել, քան սոցիալական վատ վիճակում գտնվող, դրամական աջակցություն խնդրած Տավուշի մարզի 1018 բնակիչներ։

Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am