Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը

Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը
Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե համայնքի քվեարկությամբ «կարևոր լիցք» է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից «ազատելու» ընթացքին։
Այս միտքը ոչ միայն հիմնազուրկ է, այլև մանիպուլյատիվ։
Մայր Աթոռը համահայկական հաստատություն է, որի կյանքն ու գործառույթները չեն կարող կախված լինել ոչ համայնքային, ոչ էլ պետական մակարդակի ընտրություններից։
Վաղարշապատի ընտրության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև եղած միակ առնչությունը աշխարհագրականն է․ Վեհարանը գտնվում է այդ համայնքի տարածքում։
Այլ կապ պարզապես չկա։
Ակնհայտ է, որ այս ընտրությունները ծառայեցվել են որպես պատրվակ՝ հասարակությանը համոզելու, թե իշխանության հակաեկեղեցական քայլերն իբրև թե ստանում են «ժողովրդական աջակցություն»։
Իրականում Փաշինյանի «ուրախությունը» պայմանավորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով․ պատճառն այն է, որ նա համոզված է՝ վերջին ամիսներին առաջընթաց ունի Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման իր քաղաքական գծում։
Խաչիկ գյուղի պատարագի ժամանակ վարչապետի կողքին կանգնած Աբրահամ Սրբազանի ներգրավվածությունը ներկայացվում է որպես եկեղեցական վերնախավում հնարավոր պառակտումների նշան։
Ցավոք, նման ազդակներ իսկապես կան, և հենց այդ միտումներն են, որ իրականում ձևավորում են Փաշինյանի «ոգևորությունը»։
Սակայն խնդիրը միայն եկեղեցու շուրջ չէ։
Երբ իշխանությունը համահայկական հոգևոր կառույցը ներքաշում է իր մերկանտիլ օրակարգերի մեջ, վտանգվում է առավել կարևոր արժեք՝ ազգային ինքնության և միասնականության ամուր հենարանը։

Գրել է Սուրեն Սուրենյանցը

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ ավագանու նիստում․ «Մյուս անգամ սահմաններ չանցնե՛ք, թե չէ» (video) Բաքուն ներխուժել է Գեղարքունիքի ուղղությամբ, սրանք մի օրակարգ ունեն․ ակցիա Կառավարության մոտ (video) Վեճ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Դուք չե՛ք որոշում, լռե՛ք, խոսքից զրկվեցիք» (video) «Դե լսե՛ք՝ ինչ աստիճանի են սրանք ժողովրդին անասունի տեղ դնում»․ Էդգար Էլբակյան (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Թրամփը հայտնել է իրանական 28 ականադիր նավ խոցելու մասին Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել Ռիսկ չեք անու՞մ․ Կոնկրետ անուն ասեք՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների․ հարց՝ Փաշինյանին (video) Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am