Ջրային կոնֆլիկտ. սպառնում են փակել ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը. Էկոլուր/տեսաշար/

«Վեոլա ջուր» ընկերության Տաշիրի մասնաճյուղի աշխատակիցները 2017թ-ի նոյեմբերին պոկել են իրենց կողմից կնքված Լոռու մարզի սահմանամերձ Սարչապետ համայնքի 7 ընտանիքների ջրաչափերի կնիքները և ստիպում են վճարել մեծ տուգանքներ «ապօրինի» ջրօգագործման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, 2016թ-ին դառնալով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի իրավահաջորդը, ապօրինի է համարում Սարչապետի բնակիչների ջրօգտագործումը, որը բնակիչները ստանում են իրենց իսկ ուժերով քաշած ջրագծերի միջոցով` ունենալով «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ համաձայնություն: Ավելին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Սարչապետ համայնքի բնակիչներին չի դարձնում բաժանորդ` պահանջելով տուգանքների մուծում: Սարչապետի բնակիչ Ստեփան Առաքելյան. «Ես դիմել եմ «Վեոլիա ջուր»` ջրաչափի տեղադրման և բաժանորդ դառնալու համար և գործավարության համար կատարել եմ համապատասխան վճարում: Սակայն ընկերությունը հրաժարվում է ինձ բաժանորդ դարձնել, չնայած գործավարության համար գումարը հետ չի վերադարձրել: Ինձ տուգանել է 78.875 դրամով` պատճառաբանելով, թե ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից կատարել եմ ապօրինի սպառում: Տուգանքը չվճարելու դեպքում «Վեոլիա ջուր»-ը դիմելու է դատարան»: Տուգանքի չափը «Վեոլիա ջուր»-ը որոշել է հետևյալ հաշվարկով` ջրի թողունակությունը` 0.716մ3/ժ, բազմապատկել է 24 ժամով: Ստացվել է, որ բնակիչը օրական ծախսում է 17.184 մ3 ջուր,  30 օրվա համար հաշվարկել են 515.52 մ3 ջրի ծախս, որն էլ բազմապատկել են 153 դրամով և ստացել են տուգանքի չափը: «Մենք ջրաչափը դրել ենք, իրենք եկել, նկարել են: Ծախսել ենք մոտ 2000 դրամի ջուր մոտ 1 ամսում, իրենք 80 հազար դրամի տուգանք են գրել»,- ասաց Ստեփան Առաքելյանը: 10 ընտանիք արդեն ստացել է տուգանքի մասին ծանուցում: «Ես թոշակառու մարդ եմ, որտեղի՞ց ինձ այդքան գումար, որ տուգանք մուծեմ»,- դժգոհեց սարչապետցի Գուրգեն Առաքելյանը: «Մենք անցած տարվա հոկտեմբերից օգտագործում ենք ջուրը: Ինչո՞ւ մինչև հիմա մեզ չեն տեղեկացրել, որ հիմա նոր սկսել են տուգանել»,- ասաց սարչապետցի Ծովակ Բարոյանը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Սարչապետում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումը սկսեց իրականացնել Ասիական զարգացման բանկի 40 միլիոն դոլլար վարկային միջոցներով` «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր – լրացուցիչ  ֆինանսավորում» ծրագրի իրականացման արդյունքում: Ծրագիրը իրականացնում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որը մասնակիորեն խմելու ջրագծեր անցկացրեց Սարչապետում: Ներկայումս Սարչապետում շուրջ 200 ընտանիք ջուր ունենալու համար օգտագործում է  սեփական  ուժերով  հորատված արտեզյան   հորերը   և   գոյություն   ունեցող   լոկալ   աղբյուրները: Այդ ջուրը վարակազերծված չէ:  Համայնքի մի քանի ընտանքիներ, «Հայջրմուղկոյուղու» հետ համաձայնության գալով, սեփական միջոցներով ջրագծեր անցկացրեցին, դրեցին ջրաչափեր: Ըստ բնակիչների` 2017թ-ի մայիսին «Վեոլիա ջուրը» կնքեց 11 ընտանիքի ջրաչափերը: Սակայն նոյեմբերին   «Վեոլիա ջուրը» ընկերության Տաշիրի մասնաճյուղի աշխատակիցը պոկեց 7 ընտանիքի ջրաչափերի կնիքները: Հարց է առաջանում, թե որքանով է օրինական նման գործողությունը և տուգանքները և բնակչությանը բաժանորդ չդարձնելը: «Ջուրը 20 սմ տրամագծով խողովակաշարով շաբաթական 3 անգամ 3-4 ժամով են մղում գյուղ, պատկերացրեք, ինչքան է հետ հոսում, լցվում Տաշիր գետ: Աչքներիս առաջ ջուրը գնում է, իսկ մեզ չեն տալիս»,- ասաց Գևորգ Բարոյանը: Բնակիչները նշում են, որ չեն հրաժարվում իրենց ծախսած ջրի դիմաց վճարել, եթե «Վեոլիա Ջուր» ընկերությունը դարձնի իրենց բաժանորդ և ընկերության կառավարմանը կհանձնեն իրենց ուժերով քաշած ջրագծերը: Եթե խնդիրը չլուծվի, պատրաստ են պայքարել մինչև վերջ, ընդհուպ մինչև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակելը: ԷԿՈԼՈՒՐ

դիտվել է 13 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am