Թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության․ Տեր Եսայի
Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է, իսկ թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության,այդ թվում և Ս․ Պատարագի արարողությանը։ Armenia Sputnik-ին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Իսկ թե ինչու Ս․ Պատարագի ընթացքում չհիշատակվեցին կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է, տեր Եսային նշեց.
«Ինչ վերաբերում է անունների հիշատակությանը, ապա պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները» ։
