Շատ զավեշտական է այս իշխանության ներկայացուցիչների անզուսպ հրճվանքը

Շատ զավեշտական է այս իշխանության ներկայացուցիչների անզուսպ հրճվանքը՝ Էջմիածնի ընտրությունների կապակցությամբ։ Տպավորություն է, թե Ադրբեջանին են հաղթել պատերազմում, կամ՝ մեր գերիներին ու Արցախն են հետ բերել, կամ ստիպել են, որ թշնամու զորքը նահանջի մեր տարածքից։ Գոնե առնվազն` թոշակներն են բարձրացրել, կամ սպառողական գներն են կտրուկ իջեցրել... ընդամենը մի համայնքում՝ տիտանական ջանքերով, լիքը օրինախախտումներով, վարչական տեռորով ու բազում խորամանկություններով մի 15 հազար քվե են ստացել եւ մե հրճվանք, մե ուրախություն, մե ցնծություն․․․
Եկեք մի քիչ հետ գնանք․ 7-8 տարում բոլոր հնարավոր ուղղություններով պետական կառավարումը ձախողածների խմբակը 2018-ին Վաղարշապատի համայնքապետ դարձրեց Դիանա Գասպարյանին, ով պաշտոնավարեց 7 տարի, ապա 25-ի մայիսին կոռուպցիոն սկանդալով հեռացվեց պաշտոնից, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Գործը, ճիշտ է՝ սառեցված է, որովհետեւ 7 տարի պաշտոնավարած ՔՊ-ականին դատելը վատ մեսիջ կլինի հանրությանը եւ Գասպարյանը հաստատ ամենավատ պաշտոնյան չի այս թիմի, բայց փաստ է եւ նման գործեր կարող են հարուցվել իրենց յուրաքանչյուր պաշտոնյայի նկատմամբ․․․
Հետո՝ գցեցին-բռնեցին, թե ոնց անեն, որ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում հաղթեն, պարզ էր, որ Գյումրիից ու Փարաքարից հետո դա հեշտ չէր լինելու եւ ինչ որ մեկի հանճարեղ ուղեղում ծագեց Վաղարշապատ խոշորացված համայնքը կրկին խոշորացնելու գաղափարը, այս անգամ՝ Խոյ խոշորացված համայնքի հետ, որպեսզի այնտեղ աշխատած Արգիշտի Մեխակյանը մի քանի քվե էլ Խոյից «քերի»․․․Դե քանի որ սրանք ամոթ-աբուռ չունեն եւ հանուն իշխանության ամեն ինչի ընդունակ են՝ նման քայլն «ամենաանմեղ» խորամանկությունը համարվեց եւ ազդեցություն չունեցավ ընտրողների տրամադրությունների վրա:
Հետո սկսվեց ընտրություններ կազմակերպելու էպոպեան` ողջ պետական ապարատը, բարձրաստիճան պաշտոնյաների ամբողջ բույլը լծվեց այդ գործին. էլ ասֆալտի վրա նորից ասֆալտ անել, էլ նորոգված դպրոցները նորից նորոգել, էլ անհատ քաղաքացիների տանիքներ սարքել, էլ ՔՊ-ին չընդունողներին ու ընդդիմադիրների քարոզարշավին պատահաբար երեւացած անձանց ապօրինաբար աշխատանքից ազատել... մի խոսքով` ՀՀԿ-ի ժամանակների արած ու չարած բոլոր ընտրախախտումներն` իրենց ողջ պերճանքով...
Ու հետն էլ մանր-մունր խորամանկություններ` Նիկոլը չի գնում քարոզարշավին, ՔՊ-ի անունը պաստառների վրա աննկատ է, Մեխակյանը խուսափում է խոսել եկեղեցու դեմ արվող քայլերից եւ այլն: Ու այսքան տեռորից, խոստումներից, Խուդաթյան-Պապոյան «ծանր հրետանին» Վաղարշապատում ամիսներով աշխատեցնելուց հետո ընդամենը 15 հազար ձայն, որի մեծ մասը Խոյի եւ գյուղերի ձայներն են, որտեղ մարդիկ համայնքապետերից կախված են ու նրանց հորդորներին ենթակա: Իսկ Էջմիածին քաղաքը մերժել է ՔՊ-ին, ընդդիմությունը քաղաքում հաղթել է:
ՔՊ-ի փոխարեն նորմալ իշխանություն լիներ ամոթից կմեռներ նման պյուռոսյան հաղթանակից, կլռեր, կփորձեր գիտակցել, որ այսքան լծակ, փող, իշխանություն գործադրելուց հետո նման արդյունքը մի բան է նշանակում` ժողովուրդն իրենց մերժում է... Բայց դե այդքան բարոյականություն ու խելք որտեղի՞ց սրանց: Այնպես որ մի նեղվեք ու մի սադրվեք սրանց անհեթեթ «ուռռա-հաղթել ենք» տեսարաններից: Էդ ցինիզմին ու անխելքությանը ըմբռնումով վերաբերվեք... ու փորձեք էս երեւութական պարտության մեջ տեսնել ողջ իրականությունը...

Այս մասին գրել է Հրապարակ օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Սրբազան Բաքվի «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը» և հակահայկական քարոզչության գործիքը Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Ես մի վրիպում ունեցա. Վեհափառն առաջարկեց հնչեցնել Տերունական աղոթքը Մեր ուղերձներում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Պատիվ ունեմ փոխանցելու Վեհափառ Հայրապետի օրհնությունը ՀՅԴ 135-ամյակի առթիվ․ Նաթան Սրբազան Ֆայթոնչի ու պարեկ ծեծիր ու ներվի՞ր Նիկոլի համար մասսովկա հավաքելով Նազելի', այս կոչդ շեֆիդ ուղղի... Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր քաղաքացիներ դիմավորեցին ծափողջույններով ԵՄ-ն անիրատեսական կանոններ է մտցնում գրաքննությունից հրաժարվելու պատճառով ընկերություններին պատժելու համար. Պավել Դուրով Մեկ ամիս է՝ ես Հովհաննավանք չեմ գնում, եկեղեցին պետք է սրբագործվի. Տեր Սարգիս Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով. Գարեգին Բ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից. Տեր Վրթանես քահանա Բաղալյան Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Հաջիևը Դոհայի ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում «նոր ստատուս քվոյի» մասին․ Al Jazeera Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Ծեծկռտուք «Յուղերի Խաչմերուկի» մոտ. հայտնի է մասնակիցների ինքնությունը և դրդապատճառը Բաքվի՝ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում. իրանագետ «Դաշնակցությունը փակելու մասին հայտարարություն անողները չեն պատկերացնում Դաշնակցության էությունը». Արսեն Համբարձումյան Եվրամիությունը պետք է լուծարվի. Իլոն Մասկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am