Ադրբեջանի Նարդարան ավանում դարձյալ լարվածություն է

Ադրբեջանից ոչ հեռու Նարդարան ավանում դարձյալ իրավիճակը լարվել է:

Մի խումբ անձինք պատերին կրոնական (շիա) լոզունգներ եւ «կլուծենք մեր արյան վրեժը» բովանդակությամբ պաստառներ են կախել, ինչի պատճառով ոստիկանությունը գործողություն է իրականացրել եւ ձերբակալել ավանի 32 բնակչի:

Այս մասին հայտնում է Meydan TV հեռուստաալիքի կայքը` նշելով, որ Բաքվի Սաբունչիի շրջանի ոստիկանության կողմից բաժանմունք տարված 32 հոգուց 24-ին ցուցմունք վերցնելուց հետո արդեն բաց են թողել, իսկ 8 հոգու նկատմամբ 20 օր վարչական կալանման որոշում է ընդունվել: Նարդարանի բնակիչները «Ազատություն» ռադոիակայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել են, որ կատարվածը ավանի բնակչության դեմ իշխանությունների կողմից արված սադրանք է: Նրանց խոսքով` դա Նարդարանում հասարակական-քաղաքական իրավիճակը լարելու նպատակով հետաքրքրված անձանց կողմից արված գործողություն է: Ադրբեջանցի շիաների կենտրոն համարվող Նարդարան ավանում նոյեմբերի 26-ին ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումների արդյունքում կալանավորվել են Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեն եւ եւս 32 հավատացյալներ: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչներ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Ադրբեջանի շրջաններում` Գյանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում: Ադրբեջանի ՆԳՆ-ը եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում, թռուցիկներ է բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում»:    

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը Հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է․ Վարդևանյան Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին․ Պուտին ՌԴ-ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am