Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Էս իշխանության ներկայացուցիչների պոռթկումներն ինձ մի ասույթ են միայն հիշեցնում` սելը ճռռալու տեղ, սելվորն է ճռռում: Փոխանակ մենք` հանրությունը խոսի- բողոքի իրենց ստերի, սխալների, ֆեյքնյուզի, մանիպուլյացիաների դեմ, իրենք են բողոքում ու դատապարտում…

Անցած օրը լսում եմ, թե ինչպես է Անի Գևորգյանը փորձում վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվող այդ բույսին ինչ որ բան բացատրել, ինչ որ հարցեր տալ, հորդորել, որ իր էջում կին լրագրողին չթիրախավորի…սա էլ անպատկառ ոճով դասեր է տալիս Անիին, բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին:

Անին կոռեկտության սահմաններում փորձում է առարկել, բայց գլխավորը չի ասում. ախր դու ո՞ վ ես, որ նման անառարկելի ոճով ու ամբարտավանությամբ գնահատականներ և դասեր տաս:

Այդ մե՛նք պետք է գնահատենք քո, ձեր կառավարության աշխատանքը և դուք պետք է աղոթեք, որ այդ գնահատականը շատ խիստ չլինի, որովհետև դուք մեր վճարած հարկերից եք վարձատրվում և պարտավոր եք ծառայել հասարակությանը, և երկրորդ` վնասից բացի դուք ոչ մի օգուտ չեք տվել ոչ այս երկրին, ոչ էլ մարդկությանն առհասարակ:

Իսկ անձամբ դո՛ւ, քո բան ու գործը թողած, բացառապես խառնակչությամբ, ֆեյքեր աշխատեցնելով, լրագրողների դեմ արշավներ կազմակերպելով ես զբաղված և պերֆեկթիվիներով ու ինչ որ նողկալի էջերով միայն հանրային պառակտումն ու թշնամանքն ես այս տարիներին խորացրել: Նաև ձեր սիվիկներով ու մյուս կայքերով պլինդուզից ցածր լրագրություն եք տարածել, ֆեյսբուքյան գրառումներով լրագրողներին եք թիրախավորել, դատի տվել…

Այսօր էլ 168-ի ինչ որ լուրն են դարձրել քննարկման թեմա: Ողջ թիմով գրում են ու գրում, հասել են ժուռնալիստների միության շենքը հետ վերցնելուն… Լսե՛ք՝ լրատվամիջոցներն ահռելի գործ են անում, և ձեր ստերն ու ձեր քայլերի իրական հետևանքներն են նաև բացահայտում: Անում են ոչ վատ, քան դա անում են աշխարհի բոլոր մյուս երկրների լրագրողները: Եվ նրանց գնահատական կարող են տալ բացառապես ընթերցողները:

Սխալներից ու վրիպումներից, իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ, բայց եթե լրատվամիջոցի սխալն ավելի շատ իրեն է վնասում և դա միշտ շտկելի է, ձեր սխալները մի ողջ ժողովրդի են վնասել, ճակատագրական են եղել մեր պետության համար և, ցավոք, այլևս ուղղման ենթակա չեն:

Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների մակարդակից ու սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց և զօրուգիշեր իր մեղքերի համար թողություն խնդրեր Բարձրյալից…

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters «Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտով». Արմեն Հովասափյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ «ՔՊ-ն թափառաշրջիկ, փողոցային պեռաշկի ուտողների հավաքածու է»․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողն ու դրա հետ կապ ունեցողը թուրք միաբջիջ անխիղճ է․ Գրիգորյանի ընկեր (video) Նիկոլը կրկնում է Ալիևի քայլերը, որ հանկարծ հետ չմնա․ Երվանդ Բոզոյան (video) Սրբազանների խուցը դատարկ չի մնալու․ ձեր հերթին սպասե՛ք․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թրամփը դեռ մեծ հարված է ստանալու, սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «50/50-ն էլ եք դուք, կոռուպցիոներն էլ եք դուք, հող հանձնողն էլ եք դուք»․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Ալիևը խաբեց Թրամփին և Նեթանյահուին․ Երվանդ Բոզոյան (video) «Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video) Պիտի ուժեղ, հզոր ղեկավար լինի, որ վախենան․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am