Մեսսի՞, թե Ռոնալդու․ Լինեկերն ընտրել է պատմության լավագույնին
«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը նշել է իր համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։
Անգլիացու ընտրությունը կանգ է առել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վրա։
«Ռոնալդուն և Մեսսին այնքան շատ բանի են հասել իրենց մրցակցության ընթացքում։ Ես Լեոյին համարում եմ պատմության լավագույնը։ Նա գրեթե ամեն ինչ հաղթել է և դեռևս անհավանական բաներ է անում խաղադաշտում։ Բայց Ռոնալդուն նույնպես հիանալի է, նա ֆանտաստիկ գոլահար է», — Լինեկերի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
MLS-ի կանոնավոր առաջնությունում 38-ամյա Մեսսին անցկացրել է 31 խաղ, խփել 34 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։
Աղբյուրը՝ Armsport.am:
