Գերմանիայի կոչը`Լեհաստանին
Գերմանիայի Բունդեսթագում Քրիստոնեադեմոկրատական-Քրիստոնեասոցիալական միություն բլոկի ներկայացուցիչը չի բացառում Լեհաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը` կախված ԶԼՄ-ների և Սահմանադրական դատարանի վերաբերյալ լեհական նոր օրենքների հետ: Այս մասին վերոնշյալ խմբավորման ղեկավար Ֆոլքեր Քաուդերը հայտարարել է Der Spiegel պարբերականի հետ հարցազրույցում: Նրա կարծիքով` ԵՄ երկրները պետք է «տղամարդկություն գտնեն պատժամիջոցների համար, եթե պարզվեն եվրոպական արժեքների խախտումներ»: «Լեհաստանի կառավարությունը պետք է իմանա, որ Եվրոպայում չի կարելի խախտել որոշ հիմնարար արժեքներ»,- հավելել է նա: Քրիստոնեադեմոկրատական-Քրիստոնեասոցիալական միություն բլոկի նախագահ Հերբերթ Ռեուլը ևս աջակցել է տույժեր սահմանելու միջոցներին Լեհաստանի դեմ: «Անհրաժեշտ են տնտեսական պատժամիջոցներ, եթե քաղաքական երկխոսությունն արդյունք չտա»,- հայտարարել է նա:
