Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար. Նարեկ Սամսոնյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Հրապարակվել է Նարեկ Սամսոնյանի նամակը՝ Արմավիր ՔԿՀ-ից.

«Քաղաքական կալանավորում Season 2, ep. 1

Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ: Ինչպես արդեն տեղյակ եք, Վազգենը և ես հերթական քաղաքական հալածանքներին ենք ենթարկվում: Ուղղակի այս անգամ «գործի» աբսուրդայնության աստիճանը տասնապատիկ բարձր է, իսկ ռեպրեսիաների ծավալը չի սահմանափակվել մեզանով և հասել է AntiFake.am կայքի փաստացի փակմանը: Այո, սիրելիներս, «Ա1+»ալիքի փակման մասին մինչև օրս բոցաշունչ ելույթներ ունեցող բորենիների խմբի պարագլուխը երեկ փաստացի կասեցրել է AntiFake.am-ի գործունեությունը` առգրավելով ամբողջ տեխնիկան`ներառյալ բարձրախոսները, շտատիվները ու տեսախցիկները: Սա նիկոլական բորենիախմբի կողմից խոսքի և մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումների նոր հանգրվան է, որն ապագայում, վստահաբար, ներառվելու է բորենիախմբի քրեական գործերի հատորյակներում:

Կարճ կուզեմ անդրադառնալ մեղադրանքի` կոնկրետ ինձ վերագրվող «հանցանքին». ես մեղադրվում եմ «հետույք» բառն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ: Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար: Այս փոքրիկ դրվագը պատմում եմ, որ պատկերացնեք մեզ հրապարակային «շան լակոտներ» անվանած և հաջորդ օրը դրա հրապարակային պատասխանը ստացած ստահակի փոքրոգությունը ու ՀՀ քննչական մարմինների` սրանց ձեռքերում մասնագիտական ինքնասիրության նսեմացմանշարունակական ակտերով պատանդ լինելը: Ինչևէ, ալեն սիմոնյանի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական կերապարն այս դրվագով չի փոխվում, ընդամենը դրան գումարվում է մինչև այս արվածներից մի սանդղակ ավելի ցածր դրվագ: Բացի Վազգենին և ինձ կալանավորելուց և AntiFake.am-ին տեխնիկայից զրկելուց,բորենիների խմբակը ձերբակալել է իմ թիմակիցներ, այս պարագայում` մարտական եղբայրներ` լրագրող Դավիթ Ֆիդանյանին և իմ օգնական, միաժամանակ օպերատոր Իշխան Խոսրովյանին: Իշխան Խոսրովյանն այս պահին ազատության մեջ է։ Վստահ եմ` տղաներն իրենց համար մեծ պատիվ են համարում այս բորենիների խմբակի կողմից ռեպրեսիների ենթարկվելու փաստը և գոտեպնդման խոսքերի կարիք չունեն, բայց ես ցանկանում եմ ուժ և կորով մաղթել Դավիթի ընտանիքի անդամներին և իմ ու մեր թիմի աներկբա աջակցությունը հայտնել նրանց: Վստահ եմ` նրանց ձերբակալություններն ունեն մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու նպատակ, ինչը թույլ չենք տալու: Շնորհակալ եմ նաև Դավիթի և Իշխանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին՝ Վարազդատ Հարությունյանին և Կառլոս Ավագյանին։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անցնող երկու օրվա ընթացքում մեր թիմին և մեզ աջակցող բոլոր անհատներին և կազմակերպություններին, հատկապես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սամվել Թադևոսյանին, որն իր միջոցներով գնել է AntiFake.am-ի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները: Մեր մյուս հովանավորներին` անչափ զգացված եմ ձեր բոլորի աջակցության և պատրաստակամության համար և վստահ եմ` հիմա էլ ավելի մեծ եռանդով եք աջակցելու/հովանավորելու մեր թիմին:

Մեր և մեր ընտանիքների մասին. վստահ եմ` կասկած չունեք, որ մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք: Մեր ընտանիքները ևս սրանից չեն վախենում կամ կոտրվում: Վստահեցնում եմ բոլորիդ, որ մերոնք ամենապինդն են կանգնած մեր կողքին` ծնողներից, կանանցից մինչև մանկահասակ երեխաներ: Բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք ենթարկվում այս զրկանքներին ու ապագայում պատմությունը տալու է թե՛ մեր և մեր ընտանիքների, թե՛ մեզ ռեպրեսիաների ենթարկող բորենիների խմբակի, քննիչ-դատախազ-դատավորների գնահատականը: Համենայն դեպս, ես գիտեմ, որ միշտ իմ երեխաների աչքերին բարձր գլխով եմ նայելու: Չգիտեմ` օրինակ, այս օրերի մասին իրենց երեխաներին ինչ են պատմելու այս քրեաքաղաքական աբսուրդի տակ ստորագրածները, բայց վստահ գիտեմ, թե ես ինչ եմ պատմելու երեխաներիս: Պինդ մնացեք ու շարունակեք կռիվ տալ այս բորենիների խմբակի հայրենավաճառության և դավաճանական գործողությունների դեմ, մեր սերունդները չպետք է կորցնեն իրենց հայրենիքը:

Հ.Գ. Տեղեկացա, որ ArmComedy-ի կիրակնօրյա եթերը դեռևս պաշտոնապես չի չեղարկվել: Հիշեցնեմ, որ կիրակի օրը ArmComedy-ի տղաների հյուրը ալեն սիմոնյանն է, որի սուտ մատնագրի հիմքով ձերբակալվել են AntiFake.am-ի լրագրողները, երկու ամսով կալանավորվել ենք մենք, և փակվել է AntiFake.am-ը: Այսքանից հետո ալեն սիմոնյանին եթեր տրամադրելը ես ստիպված կլինեմ դիտարկել մեր հանդեպ տեղի ունեցածի և այդ ստահակի գործողությունների արդարացում: Հուսով եմ` մեր գործընկերները հաշվի կառնեն այս ակնառու իրողությունները և իրենց եթերը չեն կեղտոտի մարդկանց հայհոյող և դրա պատասխանը ստանալուց հետո բռնել տվող և մեդիա փակող սրիկային եթեր տրամադրելով:

Նարեկ Սամսոնյան, «Արմավիր» ՔԿՀ
14.11.2025»։

դիտվել է 775 անգամ
Լրահոս
Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am