Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը․ Հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել AntiFake.am կայքի նկատմամբ գործողությունների առնչությամբ։

«Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են AntiFake.am կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։ Պատճառը նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցին հաջորդած՝ նշյալ փոդքասթի երկու թողարկումներում Սաղաթելյանի և Սամսոնյանի հնչեցրած հայհոյանքն ու վիրավորանքներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին։

Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեցին
Նույն օրը ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել AntiFake.am կայքի գրասենյակում, առգրավել է խմբագրության տեխնիկան, ապա՝ ձերբակալել լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ։

Այսօր արդեն՝ նոյեմբերի 14-ին, իրավապահները ձերբակալել են նաև AntiFake.am-ի աշխատակից Իշխան Խոսրովյանին, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։ Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։

Միևնույն ժամանակ, սկզբունքորեն անընդունելի ենք համարում և դատապարտում ենք հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Վերջին տարիներին լայնորեն տարածված արատավոր այդ երևույթը, որը հաճախ անպատիժ է մնում, էլ ավելի է խորացնում հասարակության պառակտվածությունն ու բևեռացումը, սերմանում անհանդուրժողականություն և սանձարձակություն։ Անկասկած, հայհոյանքն ու վիրավորանքը, ատելության խոսքն ու սպառնալիքները պետք է ստանան իրավական գնահատական։ Դրանք անհամատեղելի են հասարակության հետ հաղորդակցվելու տարրական նորմերի հետ։

Հաշվի առնելով վերոհիշյալ իրադարձությունների հանրային լայն արձագանքը՝ պահանջում ենք․

իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս, իսկ տվյալ գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին,

իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Արթուր Խաչատրյանը չզսպեց իրեն ու սկսեց ԱԺ ամբիոնից բղավել Փաշինյանի ուղղությամբ (video) Հաջորդը կարող եք իմ մասին sms գրել․․․ Աննա Գրիգորյանը Փաշինյանի դեմքին ասաց իրականությունը (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դու դատվելու ես, բայց․․․ Նարեկ Մանթաշյան (video) «Պիղծ դավաճանի գործելաոճն է»․ Լևոն Քոչարյանի առաջին խոսքը՝ խուզարկությունից հետո (video) Հայտնի է Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու պատճառը ՇՏԱՊ․ Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին․․․ կալանքի կտանե՞ն․ մանրամասնում է Օրբելյանը (video) Լեւոնին եւ իր ընտանիքին նման բաներով չեն կարող վախեցնել. Ասատուրով (video) Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է կալանքի միջնորդությունից առաջ․ մանրամասներ Ինչ մեղադրանքներ են ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին, նրա որդուն և փոխկապակցված անձանց #ՈՒՂԻՂ․ «Պիղծ Թալեաթի վաստակները գրոհում են»․ Էդգար Էլբակյան (video) Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Զորակոչել բոլորին․ բանակային ողբերգություններ․ ի՞նչ անել Սրբուհի Գալյա՛ն, Փաշինյա՛ն, չե՛ք վախեցնելու․․․ ուրիշ բան մտածեք․ Քրիստինե Վարդանյան (video) «Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան Սաղաթելյան Իր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել Կնքված «Toyota» սրահում ավելի քան 20 հաճախորդի հետ են ուղարկել Ինչ ասաց շտապօգնության բժշկուհին․ Ռոբերտ Քոչարյանին կտեղափոխեն հիվանդանոց (video) Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար․ հայտարարություն Փաշինյանի վախերն են սրանք․․․ տուշոնկա շոու են ուզում սարքել․ Արշակ Սարգսյան (video) Երեկ Նիկոլը ԱԺ-ում ուղիղ խայտառակ ցուցում տվեց Քոչարյանի ընտանիքի դեմ ու…Սամվելյան (video) Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ Հետք Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am