Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում.կան վիրավորներ/տեսաշար/

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի Ford Transit և Nissan X-Тrail մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարտին Մանուչարյանը, ով աշխատում է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում, իսկ Nissan-ը վարել է Քուչակ գյուղի բնակիչ, 41-ամյա Տիգրան Մարգարյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և ուղևորներ՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Նինա Բադալյանը, ով աշխատում է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես որակավորման և արտադրութան բաժնի պետ, Քուչակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հայկ Կիրակոսյանն ու 31-ամյա Արայիկ Կիրակոսյանը: Վերջիններս տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին տեղում առաջին անհրաժետ բժշկական օգնությունն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկներ, Էրեբունի բժշկական կենտրոնի բաժնի վարիչներ Արամ Բադալյանը, Միհրան Մարտիրոսյանը և Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մեծ Հայ, ժողովրդի կողմից սիրելի՝ Հարություն Քուշկյանի խորհրդական Առլետա Ազիզբեկյանը: Վերջիններս բժշկական կոնֆերանսին մասնակցելու նպատակով մեկնելիս են եղել Վանաձոր և տեսնելով վթարը, հավատարիմ Հիպոկրատին տված իրենց երդմանը, միանգամից օգնություն են ցուցաբերել գետնին ընկած վիրավորներին՝ կատարելով ներարկումներ, անհրաժեշտ վիրակապումներ, որից հետո արդեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները /ովքեր, ի դեպ, ժամանել են ուշացումով և այդ մասին բարձրաձայնում էին դեպքին ականատես քաղաքացիները/ տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, բախվել էին Ford Transit մակնիշի 530 AG 61 համարանիշի և Nissan X Тrail մակնիշի 34 ZL 699 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության բժիշկները ուշ են ժամանել, սակայն նրանք էլ հակառակն էին պնդում։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները վիրավորներից մի քանիսին ուղեկցել են հիվանդանոց, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 23 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
#ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) 1 Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) 2 «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) 3 «Ինչպես Վահագն Հովակիմյանը փախավ ՍԴ-ից» (video) 4 Պուտինը կոնկրետ պահի է սպասում․․․ իրավիճակն ամեն պահի կարող է թեժանալ․ Հարութ Սասունյան (video) 5
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am