Երևանում թալանել են Toyota Prado, Toyota Land Cruiser և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաներ. Toyota Prado-ի մեջ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Շ.-ն դիմել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը Ժամը 17:00-ից մինչև 17:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Քրիտափորի փողոցի թիվ 7 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 71 AV 700 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը ավտոմեքենայի միջից տարել են ձմեռային մուշտակ, խոշոր չափի գումար, տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ և Մակարով տիպի ատրճանակ: Նույն օրը նմանատիպ գողություն է տեղի ունեցել նաև Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում: Անհայտ անձը կամ անձինք ժամը 19:15-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոկայանատեղիում բացել են կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser մակնիշի 81 PP 008 համարանիշի ավտոմեքենայի դուռը և սրահից գողացել խոշոր չափի գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 64-ամյա Սամվել Գ.-ին: Նշված գողության փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Երեկ ժամը 11:20-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակչուհի, 32-ամյա Հռիփսիմե Գ.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իրենց բակից թալանել են ամուսնուն՝ 35-ամյա Սասուն Մ.-ին պատկանող Nissan Teana մակնիշի 77 XM 774 համարանիշի ավտոմեքենայի 4 անիվները: Գողության այս փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 143 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am