Փաշինյանը զայրացավ, որ Ալեն Սիմոնյանը չի տիրապետում իրավիճակին. ինչ սպասել . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին Ազգային ժողովի դահլիճում նկատվել է լարված մթնոլորտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, երկու օր անընդմեջ բախվեց իր թիմի «կազմակերպչական անուշադրությանը» եւ պոռթկաց։

Ընդամենը երկու օր առաջ կառավարության անդամների, պատգամավորների ներկայությամբ վարչապետը զայրացավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վրա, որը պետք է մոտենար ամբիոնին, բայց դահլիճում չէր։ Նիստը ընդմիջվեց։ Սակայն երեկ իրավիճակն ավելի բարդացավ։ Վարչապետը 10։01-ին արդեն ԱԺ-ում էր՝ իր կաբինետի հետ միասին, բայց դահլիճը գրեթե դատարկ էր։ ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ չէին ժամանել աշխատանքի: Ներկա ընդդիմադիրները չգրանցվեցին, եւ նիստը մոտ 10 րոպե տապալվեց։
Տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ Փաշինյանը, բացահայտ դժգոհ, նախատում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ ինքը Կառավարության նիստը տեղափոխել է վաղը, որպեսզի այսօր բյուջետային քննարկումները ավարտվեն, բայց իշխանական պատգամավորները չեն գալիս աշխատանքի, եւ խորհրդարանում անկազմակերպ, խայտառակ վիճակ է։ Սա ցույց է տալիս, որ Սիմոնյանը չի կարողանում լիարժեք կատարել իր պաշտոնական պարտականությունը՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովելը։

Փաշինյանը ցուցադրական կերպով վերցրել է համակարգիչը, դուրս է եկել դահլիճից, իսկ Ալեն Սիմոնյանը խելոք հետեւել է նրան եւ ավելի ուշ միջանցքում ընդունել, որ «շեֆն իսկապես բարկացել էր»։ Սակայն այս պատմությունը միայն զայրույթի մասին չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ պատգամավորները հայտնեցին, որ վարչապետի դժգոհությունը Սիմոնյանի հանդեպ շարունակական բնույթ է կրում։ Նա երկու օր անընդմեջ նկատել է անլրջություն ԱԺ կառավարման գործընթացում: Մեզ բացատրեցին, որ նաեւ այդ պատճառով ԱԺ նախագահը ոչ մի դեր չունի ՔՊ-ի 2026-ի նախընտրական շտաբում։

Նախընտրական թիմում Փաշինյանը հենվում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ մամուլի հարցերով պատասխանատու Վահագն Ալեքսանյանի վրա, իսկ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի վրա։

Ալեն Սիմոնյանի թիմակից պատգամավորներն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հեր զրույցում բացատրում էին, որ պատգամավորներին դահլիճ բերելու պարտավորությունը ԱԺ նախագահին չի վերապահվում, այլ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի գործն է. այսինքն՝ իրենց գործում թերանում են Հայկ Կոնջորյանն ու թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանը։
Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ առաջանալու է քաղաքական պատասխանատվության հարց, որը կարող է դրսեւորվել տարբեր կերպ: Սակայն ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը այլեւս չի կարող հավակնել՝ լինելու ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն. դա արդեն հաստատված փաստ են համարում հենց ՔՊ-ում»։

դիտվել է 216 անգամ
Լրահոս
«Արա՛, դու ուզում ես մեզ հանես փողոց, որ կրակե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ Հայտնի է՝ ովքեր են պատրաստվում պատժել Նիկոլին, դրա համար հիստերիայի մեջ է ընկել․ Կյուրեղյան (video) «Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հնչեցնում եմ ահազանգ․․․ սրանք տանում են ցնցումների, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի սպառնալիքների հետևից ե՞րբ են գնալու իրավապահները․ Սամվել Հակոբյան (video) Տան վարձերը թանկացել են՝ հասնելով մոտ 800 եվրոյի Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am