Ալեն Սիմոնյանի արարքը անբարո է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշպան Ռուբեն Մելիքյանն այլ բան չի ակնկալում, քան դատարանի կողմից երկամսյա միջնորդության բավարարումը։
«Հաշվի առնելով, որ այսօր հերթապահ դատարանը Աջափնյակն էր, սակայն գործը տեղափոխվեց Նոր Նորք՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այլ բան սպասել անհնար է, քան բավարարել երկամսյա կալանքի պահանջը», - այս մասին ասել է իրավապաշտպանը։
Ռուբեն Մելիքյանը շեշտել է՝ մեղադրանքը որևէ կապ չունի որևէ մեկի անկողնու հետ։
«Ալեն Սիմոնյանի արաքը համարում եմ անբարո և անբարո մարդուց ամեն ինչ սպասելի է»։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ վաղ առավոտյան դիմակավորված իրավապահները մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր ու նրանց ձերբակալել՝ մասկի շոուի բեմադրմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց հրապարակային խոսքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։
Փոդքասթի համահեղինակների նկատմամբ վարույթը հարուցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, որը նրանց հրապարակավ անվանել էր «Շան լակոտներ» եւ տղաներն էլ արձագանքել էին։ Նշված վիրավորական արտահայտության համար ԱԺ նախագահի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ համացանցային խուլիգանության հատկանիշներով։
Նախաքննական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. Նարեկ Սամսոնյանի կալանքի հարցը քննարկվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, իսկ Վազգեն Սաղաթելյանինը՝ Աջափնյակի նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ։
