Հայտնի է Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի նոր ոստիկանապետերի անունները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք`ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը։ Իսկ Երևանում աշխատանքից ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնի դարձավ,որ Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել է Սարգիս Մարտիրոսյանը: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել Լաերտ Գրիգորյանը: Արագածոտնում մարզային ոստիկանության պետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը:
