Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հարցը կքննարկվի տարբեր դատարաններում նույն ժամին
«Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման միջնորդությունները կքննարկվեն այսօր՝ ժամը 21:00-ին։ Նարեկ Սամսոնյանինը կքննարկվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։
Նույն ժամին՝ Աջափնյակի նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, կքննարկվի Վազգեն Սաղաթելյանի կալանավորման միջնորդությունը։
Հիշեցնենք՝ փաստաբան Արսեն Բաբայանն ավելի վաղ հայտնել էր․
«Դատարանների հերթապահության օրերը փոխել են կալանքի նիստը Մասիս Մելքոնյանին մակագրելու համար»։
