Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարից մահացած պայմանագրային զինծառայողը 4 անչափահաս երեխա ունի

Գեղարքունիքի մարզում այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթարից մահացած 42-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Կարճիկյանը սոցիալապես անապահով պայմաններում էր ապրում, նրա խնամքին էին 4 անչափահաս երեխաներ: Այս մասին NEWS.am-ին ասացին Տորֆավանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ահարոն Խաչատրյանը: «Սամվելը մեր գյուղի բնակիչ է, բայց արդեն ահագին ժամանակ է, ինչ ընտանիքով Գեղարքունիք մարզի Արփունք գյուղ էր տեղափոխվել: Շատ խելոք, շնորհքով տղա էր, 4 անչափահաս երեխա ունի խնամքին, իրենք էլ լավ չէին ապրում, հազիվ էին հասցնում, որովհետև տան միակ աշխատողը Սամվելն էր: Հիմա էլ էդ երեխեքը մնացին մոր ու կնոջ հույսին»,-ասաց Ահարոն Խաչատրյանը` հավելելով, որ Սամվելի հայրը 6 ամիս առաջ էր մահացել քաղցկեղից: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել գլխիվայր և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Վարորդը տեղում մահացել էր: Վթարի պատճառը ավտոմեքենայի առջև հայտնված խոշոր եղջերավոր անասուններն են եղել, որոնցից պայմանագրային զինծառայողը փորձել է խույս տալ, սակայն չի հաջողվել և մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլխիվայր շրջվել: Նշենք, որ 42-ամյա Սամվել Կարճիկյանը պայմանագրային զինծառայող էր, աշխատում էր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am