Ապատեղեկատվություն՝ «Արմենիա TV»-ի եթերից

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսական, ինտեգրացիոն քաղաքականությունների և 2018-ին սպասվող փոփոխությունների մասին։ Որոշ հարցերի պատասխաններ անորոշ թողնելուց բացի, Սարգսյանը նաև իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ է արել։ Զբոսաշրջային սուտ      Լրագրողի դիտարկմանը, թե Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած «Կազմակերպված հանցագործության գլոբալ ինդեքսում» Հայաստանը 62-րդ տեղում է, մինչդեռ հարևան Վրաստանը զբաղեցնում է 38-րդ, իսկ Ադրբեջանը 43-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ Հայաստանը որպես զբոսաշրջային այցեքարտ միշտ ներկայացնում է իր անվտանգությունը, Սարգսյանը հայտարարել է, որ «նույն զեկույցում զբոսաշրջության, ճանապարհորդության մասով Հայաստանը շատ-շատ առաջ է» նշված երկրներից։ Նախ, վերոնշյալ ցուցանիշը վերցված է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային մրցունակության 2017-2018թթ․» զեկույցից, որտեղ առանձին անդրադարձ չկա զբոսաշրջությանը։ Հետևաբար Սարգսյանի այս հայտարարությունը շփոթեցնող է։ Միևնույն ժամանակ գոյություն ունի Համաշխարհային տնտեսական ֆորումի մեկ այլ զեկույց, որը վերաբերում է հենց զբոսաշրջությանը։ Սակայն անգամ եթե ենթադրենք, որ Սարգսյանն այս զեկույցն է նկատի ունեցել, ապա կրկին ստիպված ենք եզրակացնել, որ վերջինս ստել է։ «Ճանապարհորդական և զբոսաշրջային մրցունակություն 2017» զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը, երբ Վրաստանը 70-րդ, իսկ Ադրբեջանը 71-րդ հորիզոնականում է։ Փաստարկների բացակայությունը Սարգսյանը, խոսելով ԱԺ-ում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ կայացած լսումների մասին, հայտարարել է, թե որևէ լուրջ փաստարկ չի լսել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Սեպտեմբերին ԱԺ «Ելք» խմբակցությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցման նախագիծ էր ներկայացրել Ազգային ժողով։ Խմբակցությունն իր նման պահանջը հիմնավորել էր տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական և մի շարք այլ բաղադրիչներով։ Հիմնավորումների թվում էր նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության 3 տարիներին ՀՆԱ-ի կրճատումը 8%-ով, զբաղվածության մակարդակի կրճատումը 13%-ով, ինչպես նաև արտաքին պարտքի աճը 10%-ով։ Ավելին, խորհրդարանական լսումների ժամանակ խոսվել է ԵԱՏՄ-ի անդամակցության արդյունքում լուրջ գնաճի, ռազմական ապրանքների գնման խնդիրների, գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի թանկացման, տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարների սահմանափակման, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրների մասին: Սակայն Սարգսյանը պնդում է, որ որևէ լուրջ փաստարկ չի լսել: Կտրուկ գնաճ Նույն ԵԱՏՄ-ի թեմայի շրջանակներում Սարգսյանը նաև նշում է. «Ապրանքների թանկացումը էական ազդեցություն չեն կարող ունենալ ոչ թռիչքային գնաճի, ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով, ես դա ենթադրաբար չեմ ասում՝ 2015-ին մի քանի հազար ապրանքների գծով փոխվեցին դրույքաչափերը, չեղավ թռիչքային գնաճ»: Ու թեև 2015 թվականին իրոք շուրջ 8 հազար ապրանքատեսակների դրույքաչափեր փոխվեցին (մոտ 6300-ինը ավելացավ, 1700-ինը՝ նվազեց), սակայն իրականությունն այն է, որ ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցության արդյունքում սոցիալական ու տնտեսական առավել կարևոր մոտ 700 ապրանքատեսակների մաքսազերծման դրույքաչափերը դեռևս պետք է բարձրացվեն: Եվ այդ ապրանքներից շատերը ԵԱՏՄ-ում չունեն մրցունակ և որակյալ նմանակներ, ուստի սպառողների համար դրանց թանկացումն անխուսափելի է: Որոշ դեպքերում թանկացումները լինելու են կտրուկ ու թռիչքային: Օրինակ, 2020 թվականից 7 տարուց ավելի հին մեքենաներ մաքսազերծելիս քաղաքացիները այժմյան ցուցանիշներից 2500-ից 5000 դոլարով ավել կվճարեն: Կրթության ֆինանսավորման վերաբերյալ սուտը Լրագրողը հիշեցնում է նաև, որ Սարգսյանն իր ելույթներում բազմիցս նշել է «գիտելիքահեն իրականություն» ստեղծելու մասին, «մինչդեռ 2018 թվականն այն տարին է, երբ որ գիտության և կրթության ֆինանսավորումը կրճատվում է»։ Այս դիտարկմանն ի պատասխան Սարգսյանը կտրուկ հերքում է  պնդումը՝ հայտարարելով, թե ֆինանսավորումը «չի կրճատվում» և պատմում հանրակրթության ֆինանսավորման հետ կապ չունեցող մի շարք փոփոխությունների մասին։ Օգոստոսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ըստ որի կրթության ոլորտի ֆինանսավորումը տարեց տարի պակասելու է՝ ՀՆԱ-ի 2.85%-ից հասնելով ՀՆԱ-ի 1.85%-ի: 2018-2020 թթ․ պետական միջնաժամկետային ծրագրերի բյուջեով նախատեսվել է կրթության ոլորտում 2018 թվականին ծախսել 125,974.6 մլն, 2019-ին` 125,885.9 մլն և 2020-ին` 129,108.4 մլն դրամ: Այսինքն, Սարգսյանի հայտարարությունը ապատեղեկատվություն է։ Ավելի վաղ SUT.am-ը պատմել էր նաև նույն թեմայով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունների՝ իրականությանը չհամապատասխանելու մասին։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am