Ամուլսարի թթվային դրենաժը և նրա վտանգը․Արմեն Սաղաթելյան (տեսանյութ)

2017թ դեկտեմբերի 12-ինիրականացված այլընտրանքայինհանրային փորձաքննությանարդյունքում Ամուլսարում ոսկուհնարավոր արդյունահանման ևցիանիդով վերամշակմանծրագրին տրվեց էկոլոգիականբացասական եզրակացություն։Հանդիպման մասնակցածգիտնականներըհետազոտողներնու բնապահպանները 3 ժամ տևածհանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացրին հիմնական անկառավարելի վտանգներն ուհաստատեցինոր այս ծրագիրն ընդհանրապես անթույլատրելի է։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտորպրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի մասնագիտական զեկույցի համառոտագիրը․ «Հանքավայրը սուլֆիդային է։ Նույնիսկ ուժեղ օքսիդացված հանքավայրերում պահպանվում է սուլֆիդների որոշակի պարունակություն և ջրի առկայության պարագայում ձևավորվում է թթու դրենաժ, որի երևակումները առկա են հանքավայրի տարբեր մասերում։ Երբ հանքավայրի վերին մասը բացվի և բացահանքերը սկսեն խորանալ՝ ջրի ներհոսքը դեպի հանքայնացված ապարներ զգալիորեն կաճի և արդյունքում կավելանա թթվային դրենաժի ծավալը։ Վերջինիս արտահոսքը կրելու է ապակենտրոնացված բնույթ բազմաթիվ աղբյուրների և ճեղքային ջրերի տեսքով։ Այս տիպի արտահոսքը չի կարգավորվում։ Միևնույն ժամանակ հանքավայրի ապարները խիստ ճաքճքված են և այս պատճառով ներհոսող ջուրը չի կուտակվելու բացահանքերի հատակին, այլ միանգամից ներծծվելու է խորը հորիզոններ։ Արդյունքում կձևավորվի վիթխարի թթու ջրերի գեներատոր, որը կգործի ոչ միայն հանքավայրի շահագործման ընթացքում այլ տասնյակ, գուցե հարյուրավոր տարիներ հանքավայրը փակելուց հետո։ Թթու ջուրը ակտիվ լուծում է ապարներում առկա ծանր մետաղները, որոնք հանքավայրում շատ են՝ այդ թվում տոքսիկության առաջին դասի՝ սնդիկ, կապար, մկնդեղ և այլն։ Արդյունքում ձևավորվում է բարձր թթվայնության, ծանր մետաղների իոններով հարստացված արտահոսք, որը միախառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կազդի ջրի որակի և պիտանելիության վրա։ Աղտոտված ստորգետնյա ջրերի մի մասը անմիջապես ազդելու է Սպանդարյան-Կեչուտ թունելի վրա՝ քայքայելով բետոնը և երկաթե մասերը։ Արդյունքում տեղի կունենան փլուզումներ։ Նույնիսկ վնասված թունելը կհանդիսանա դրենաժային ուղի, որով թթու և թունավոր ջրերը անարգելք կներհոսեն Կեչուտի ջրամբար (5 մլն մ3/տարի և ավելի)։ Արդյունքում, երբ անհրաժեշտություն կծագի լրացուցիչ ջուր տեղափոխել Սևանա լիճ, դա անհնար կլինի առանց լճի էկոհամակարգերին լուրջ վնաս հասցնելու և ջրի որակը կորցնելու։ Հանքավայրի տարածքից աղտոտված ջրի արտահոսքը խառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կբերի լուրջ խնդիրներ ոռոգվող գյուղատնտեսական հանդակներում՝ մասնավորապես խաղողագործներին։ Նշված երևույթը, ելնելով հանքավայրի լեռնատեխնիկական պայմաններից, հանդիսանում է անկառավարելի ռիսկ։ Այն չի մատնանշվել ՇՄԱԳ-ում, և ավելին, մինչ վերջին ժամանակ կտրուկ հերքվում էր Լիդիան Արմենիա ընկերության կողմից։ Հանքավայրի շահագործման արդյունքում բնական միջավայր են արտանետվելու սնդիկ և ածխածնի երկօքսիդ, ինչով ՀՀ-ն կխախտի միջազգային կոնվենցիաներով (Մինամատա, Կլիմայի պահպանման) ստանձնած պարտավորությունները։ Այս ռիսկը նույնպես ՇՄԱԳ-ում չի նշված։ Չլուծված խնդիրները թելադրում են կասեցնել հանքավայրի շահագործումը և շտապջրամեկուսացնել արդեն քանդված մակերեսը»։   Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am