Պենտագոնի վերանվանումը պատերազմի նախարարության կարող է 2 միլիարդ դոլար արժենալ ԱՄՆ-ին
ԱՄՆ դաշնային բյուջեից կարող է 2 միլիարդ դոլարի հատկացում պահանջվել երկրի ռազմական գերատեսչությունը պատերազմի նախարարության վերանվանելու գործընթացի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է NBC News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության վերանվանելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը կարող է մինչև 2 միլիարդ դոլարի ծախս պահանջել: Այս մասին հայտնել են թեմային ծանոթ վեց անձինք»,- ներկայացրել է հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ անվանափոխությունը կպահանջի հազարավոր ցուցանակների, հուշատախտակների, բլանկների և կրծքանշանների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներում բոլոր այլ տարրերի փոխարինում: Ըստ նրանց, միայն նոր նախարարության բլանկների և ցուցանակների պատրաստման համար կարող է մոտ 1 միլիարդ դոլար պահանջվել:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
