Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ հետաքննում են թուրքական ինքնաթիռի կործանման դեպքը
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ միջազգային խումբ են ստեղծել Վրաստանում թուրքական Ս-130 ինքնաթիռի կործանման հետաքննության համար:
Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով՝ օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդկանց մահվան։
