Դիջեյ Էդոն Նիկոլին ասում է՝ նախագահներին բերման ենթարկեք... ոնց որ Վարդուշը Մարգուշին կասեր՝ դրան մի լավ ցեխը կոխիր․․․
ԱԺ-ում՝ կառավարության հարց ու պատասխանի ժամին, ՔՊ-ական պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը, հանրությանը ավելի հայտնի որպես Դիջեյ Էդո, դիմում է Փաշինյանին՝
«Պարո՛ն վարչապետ, հնարավո՞ր չէ երկու չընտրված նախագահներին սանկցիայի, բերման ենթարկել, որովհետև նրանք չեն ուզում մասնակցել Ձեր հետ բանավեճի...»
Բոլորն էլ գիտեն՝ հարցերն իրականում Փաշինյանն է գրում՝ հերթով բաժանելով պատգամավորներին, որ «բան ասեն»։
Հարցերի անտակտության մեջ էլ նրա սեփական բառապաշարն է՝ կոպիտ, ինքնահաստատվող, կիսատ-պռատ մտքերով։
Փաշինյանը, ինչպես միշտ, նախ մի լավ ցեխ է շպրտում երկու նախագահների վրա, հետո՝ երբ ներսի չարությունից մի քիչ թեթևանում է, ներդաշնակ միամտությամբ ասում է.
«Այդ հարցով պետք է դիմեք Վենետիկի հանձնաժողովին կամ Ազգային ժողովին…»
Թատրոնն ավարտվում է, երաժշտությունը մարում։
Սա «հարց ու պատասխանի ժամ» չէ, այլ լիարժեք ՔՊ-շոու, որտեղ սցենարը գրել է Փաշինյանը, դիջեյը՝ միայն պլեյ է անում։
Սա ոչ թե «ԱԺ կառավարություն հարց ու պատասխանի ժամ» է, այլ պարզապես՝ «Կենցաղային զրույց. Դիջեյ Էդոն Նիկոլին ասում է՝ նախագահներին բերման ենթարկեք... ոնց որ Վարդուշը Մարգուշին կասեր՝ դրան մի լավ ցեխը կոխիր․․․»։
Հասմիկ Բաբաջանյան
Հրապարակ
