Անախորժ իրավիճակ էր առաջացել. Անդրանիկ Քոչարյանը մեղադրեց Թաթուլ Սողոմոնյանին
«Անախորժ իրավիճակ էր առաջացել և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց. «Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»,-ԱԺ-ում 2026 թ բյուջեի քննարկման ժամանակ հանձնաժողովի անունից ունեցած ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով.
«Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությանը, թե՛ մեր գործընկերներին»։
Նա հայտարարեց, որ քարտուղարությունն ավելի ուշադիր պետք է լինի, որ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ինքը պետք է ելույթ ունենար, գոնե պետք է զգուշացնեին, որ դահլիճը չլքեր;
«Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք»,- ասաց Քաչարյանը՝ շեշտելով, որ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին է ուղղված իր խոսքը։
