«Մայր Հայաստան»-ի աջակցին խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Քննչական կոմիտե
«Մայր Հայաստան» կուսակցության աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՆԳՆ-ից։
«Խուլիգանության կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մայր Հայաստան» շարժումը հայտարարություն տարածեց, որ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը։
Մերի Մանուկյան
