Համայնքներում մարդկանց ասել են՝ տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը․ Մելոյանն ահազանգում է
Վաղարշապատ համայնքում տեղի է ունենում նախընտրական քարոզչություն, և ի պատիվ ԶԼՄ-ների, արդեն կան արձանագրված խախտումներ։ Այս մասին Վաղարշապատում ընտրություններից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը։
Նա նշեց, թե ընտրական իրավունքի գաղտնիությունը շատ կարևոր է, և եթե քաղաքացին ինքն իր ընտրույթունը բացահայտում է, ապա դա պատժելի արարք է համարվում։ Մելոյանը մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ իրենց տեղեկացրել են, որ համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը։
«Փորձում են միջամտություն իրականացնել և մարդու ազատ ընտրական իրավունքի վրա ներազդել։ Հարգելի քաղաքացիներ, որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու ձեր ընտրությունը վերահսկելու»,-ասաց Գոհար Մելոյանը։
