Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում Գարո Փայլանի և ԱԶԿ-ական պատգամավորների միջև. մանրամսներ (տեսանյութ)

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, հաղորդում է Ermenihaber-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը, վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Փայլանը ֆինանսների նախարար Նաջի Աղբալին կոչ է արել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատներին վերաբերող օֆշորային գոտիներում ներդրումներ կատարելու մասին հրապարակումները: Փայլանը մեջլիսում ելույթի ժամանակ քննադատել է նախարարությանը՝ նշելով, որ չնայած փաստաթղթերի հրապարակմանը ֆինանսների նախարարությունը, Ֆինանսական հանցագործությունների քննության վարչությունը որևէ քայլ չեն ձեռնարկում: Փայլանը պահանջել է, որ նախարար Աղբալը ֆինանսական հանցագործությունների քննության վարչությանը հանձնարարի համապատասխան գործընթաց սկսել՝ նշելով. «Հակառակ դեպքում այս երկրում այսպիսի անբարոյականությամբ, այսպիսի հարկային անբարոյականությամբ չեք կարող առաջ շարժվել»: Փայլանին հակադարձել է ԱԶԿ-ական պատգամավորներից Իլքնուր Ինջեյոզը՝ ասելով, թե Փայլանը վերջին մարդն է, ով կարող է բարոյականության մասին դասեր տալ: «Մեջլիսում դուք վերջինն եք, ումից բարոյականության մասին դասեր պիտի ստանանք, անգամ այդ վերջինն էլ չեք, սա էլ ուզում եմ հատուկ ընդգծել: Դու այս մեջլիսում անգամ վերջին մարդը չես»: Փայլանը Ինջեյոզի վերոնշյալ խոսքերից հետո նրան կարգի է հրավիրել՝ ասելով. «Անտակտ մի եղիր»: Աղբյուրի տեղեկացմամբ՝ այս խոսքից հետո ԱԶԿ-ական պատգամվորները, այդ թվում նաև Ինջեյոզը շարժվել են Փայլանի ուղղությամբ: Վիճաբանությունը հանդարտեցնելու նպատակով նիստն ընդմիջվել է: Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում (Մեն կղզում) միլիոնավոր դոլարների ներդրում են արել: ԺՀԿ-ն մեղադրանքները հաստատող փաստաթղթեր է հրապարակել:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am