Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը

Առաջին պատճառ

Մենք միշտ հայտարարում ենք, որ առանց բարոյականության տարրական նորմերի վերականգման, երկրում հնարավոր չի լինի կատարել նաև այլ դրական փոփոխություններ:

Արգիշտի Մեխակյանը, ով համաձայնվել է դառնալ ՔՊ անդամ, ուրացել է սեփական հոր՝ Մեխակ Մեխակյանի պաշտպանած բոլոր արժեքները: Քանզի հենց ՔՊ-ն է հանձնել Արցախը և, նույնիսկ Փաշինյանի շուրթերով դա արդարացվում էր, թե դրանով Հայաստանը ձեռք է բերել «իրական անկախություն»:

Մեխակ Մեխակյանը հաստատ դրա համար չէր պայքարում, և զոհվել է ՔՊ-ի և Փաշինյանի ունեցածին հակառակ պատկերացումների համար:

Արգիշտի Մեխակյանի այսօրվա պահվածքը ուրացումն է իր հոր երազանքների:

Իսկ հոր վաստակն ուրացողը, կուրանա նաև իր համերկրացիների շահերը:

Ի տարբերություն իրեն, «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը չի ուրացել ոչ մեկին և ճիշտ հակառակը, լավ վերաբերմունք է ձևավորել իր համերկրացիների մոտ, թե՛ որպես մարդ, թե՛ որպես համայնքի կառավարիչ:

Երկրորդ պատճառ

Արգիշտի Մեխակյանը, որպես մարդ և հանրային գործիչ, կայացել է իր հոր հեղինակության շնորհիվ: Մինչդեռ Գրիշա Հարությունյանն իր հեղինակությունը վաստակել է բացառապես իր անձնական հատկությունների շնորհիվ:

Եվ այս տեսանկյունից Գրիշա Հարությունյանը ինքնաբավ գործիչ կարող է լինել, Արգիշտի Մեխակյանը՝ ոչ:

Երրորդ պատճառ

Այս ընտրությունները, տեղայինից բացի, նաև քաղաքական նշանակություն ունեն: Այս համայնքում են գտնվում մեր Սուրբ Էջմիածինը, Մայր Տաճարը, Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը՝ Վեհարանը:

ՔՊ-ական թեկնածուի հաջողության դեպքում, կարող է հնարավոր լինել նաև Փաշինյանի թիմի կողմից Էջմիածնի, Վեհարանի վրա գրոհը, ինչը մեծ խայտառակություն կլինի ողջ հայության համար: Առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած ժողովուրդը վերջնականապես կխայտառակվի ողջ աշխարհի առջև:

Մինչդեռ Գրիշա Հարությունյանի, համայնքի ղեկավար ընտրվելու պարագայում, ՔՊ-ն նույնիսկ թույլատվություն չի ստանա՝ «հանրահավաք» կազմակերպել Վեհարանի մոտակայքում, էլ ուր մնաց՝ գնա գրոհի:

Չորրորդ պատճառ

Արգիշտի Մեխակյանի հաղթանակը կարող է լրացուցիչ ոգևորություն առաջացնել Փաշինյանի թիմի մոտ՝ համապետական ընտրություններից առաջ, մինչդեռ ընդդիմության և, մասնավորապես, Գրիշա Հարությունյանի հաղթանակի դեպքում, Փաշինյանի հանդեպ հավատը նույնիսկ իր քպ-ական թիմակիցների մոտ կվերանա:

Հինգերորդ պատճառ

Արգիշտի Մեխակյանի ընտրվելու դեպքում համայնքում կշարունակվեն կադրային ջարդերը և բոլոր որակյալ կադրերը, որոնք այդքան էլ լոյալ չեն Փաշինյանի իշխանությանը, արդեն հեռացվել են, կամ կշարունակեն հեռացվել:

Գրիշա Հարությունյանի հաղթանակի պարագայում, ճիշտ հակառակ պատկերը կլինի: Ավելին, դրա մասին նա արդեհ հայտարարել է, որ կադրային ջարդ չի լինի:

Այսպիսով, ՔՊ-ի Արգիշտիի դեպքում համայնքը կշարունակի պառակտվել, իսկ Գրիշա Հարությունյանի դեպքում, ճիշտ հակառակը՝ մեծ համախմբման գործընթաց կսկսվի:

Վեցերորդ պատճառ

Արգիշտի Մեխակյանը բյուջեի համալրումը տեսնում է հիմնականում գյուղացիներից մեծ հարկեր հավաքելու հաշվին, իսկ Գրիշա Հարությունյանը, ճիշտ հակառակը՝ համարում է, որ գյուղացուն պիտի հանգիստ թողնել և բյուջեն հիմնականում համալրել դրսից ներդրումներ բերելու, քաղաքի տուրիստական գրավչությունը որակապես բարձրացնելու հաշվին:

Յոթերորդ պատճառ

ՔՊ-ական Մեխակյանը ուզում է գյուղացիների հարկերի հաշվին նոր վճարովի մանկապարտեզներ կառուցել և դա ներկայացնել նույն գյուղացիներին, որպես իր կողմից լավություն:

Մինչդեռ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը խոստանում է նույն մանկապարտեզների կառուցման գումարները հայթայթել դրսի ներդրումներից ստացած եկամունտներից: Իսկ մանկապարտեզները դարձնել անվճար, առավել ևս, որ ճիշտ կառավարման դեպքում՝ դրա համար մեծ ծախսեր չեն պահանջվում:

Ութերորդ պատճառ

ՔՊ-ական Մեխակյանը կառավարության սուբվենցիոն ծրագրերով աշխատանքները (ոռոգման ջրի խնդիրներ, փողոցների լուսավորության և այլն) իրեն է վերագրում, մինչդեռ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը նման էժանագին ինքնագովազդով չի զբաղվում, քանի որ մարդիկ գիտեն, որ եթե համայնքի ղեկավար ընտրվեր, ասենք որևէ կուսակցության չպատկանող Կիրակոս Կիրակոսյանը, միևնույն է, այդ սուբվենցիոն ծրագրերով աշխատանքները կլինեին, քանի որ դրանք օրենքով են ամրագրված և կախված չեն անձերից:

Իներորդ պատճառ

Գրիշա Հարությունյանը և «Մայր Հայաստանը» պարտավորվում են Վաղարշապատում իշխանությունը ստանձնելու դեպքում վերականգնել Զվարթնոց թաղամասի «Սատանի անիվ» կոչվող կարուսելն ու անճանաչելիորեն բարեկարգել կարուսելի հարակից հատվածը, ժամանցի ընտանեկան գոտի ստեղծել, երեխաների սիրելի վայրը դարձնել և ֆոտբոլի դաշտ կառուցել: Սա այն աստիճանի հեշտ լուծելի հարց է, որ նույնիսկ դրսի ներդրողներն են զարմացած, թե ինչու մինչ այսօր այդ խնդիրը չէր լուծվել:

Ի՞նչն էր խանգարում Արգիշտի Մեխակյանին, որ այս հարցը լուծեր:

ՔՊ-ի յոթ տարվա կառավարության ընթացքում, այս հարցը տեղից այդպես էլ չշարժվեց, ինչը հուշում է, որ այս իշխանությունը նույնիսկ մարդկանց հուզող և մակերեսի վրա գտնվող խնդիրները չի լուծում:

Այս շարքը կարելի է շարունակել, սակայն միայն այս ինը պատճառները բավարար են, որ քաղաքացին ճիշտ որոշում կայացնի նոյեմբերի 16-ին:

Եվ վերջում. «Մայր Հայաստանն» առանց ամաչելու հանդես է գալիս ընտրարշավում իր ողջ կազմով, ինչը նշանակում է, որ իր թեկնածուի համար ամբողջական պատասխանատվություն է կրելու:

Մինչդեռ Արգիշտի Մեխակյանը ոչ միայն «համեստ է» փորձում ներկայանալ՝ որպես ՔՊ-ի թեկնածու, այլև իր թիմի գլխամասային կազմից գրեթե ոչ ոք այս ընտրարշավում չի երևում: Շատերը համոզված են, որ դա արվում է Արգիշտիի խնդրանքով, որպեսզի Գյումրու պատմությունը չկրկնվի, ինչը շատ բանի մասին է խոսում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Պետք է ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին «Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին. Վարդան Ղուկասյան Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Սրբազան Բաքվի «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը» և հակահայկական քարոզչության գործիքը Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Ես մի վրիպում ունեցա. Վեհափառն առաջարկեց հնչեցնել Տերունական աղոթքը Մեր ուղերձներում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Պատիվ ունեմ փոխանցելու Վեհափառ Հայրապետի օրհնությունը ՀՅԴ 135-ամյակի առթիվ․ Նաթան Սրբազան Ֆայթոնչի ու պարեկ ծեծիր ու ներվի՞ր Նիկոլի համար մասսովկա հավաքելով Նազելի', այս կոչդ շեֆիդ ուղղի... Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր քաղաքացիներ դիմավորեցին ծափողջույններով ԵՄ-ն անիրատեսական կանոններ է մտցնում գրաքննությունից հրաժարվելու պատճառով ընկերություններին պատժելու համար. Պավել Դուրով Մեկ ամիս է՝ ես Հովհաննավանք չեմ գնում, եկեղեցին պետք է սրբագործվի. Տեր Սարգիս Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով. Գարեգին Բ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից. Տեր Վրթանես քահանա Բաղալյան Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Հաջիևը Դոհայի ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում «նոր ստատուս քվոյի» մասին․ Al Jazeera Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Ծեծկռտուք «Յուղերի Խաչմերուկի» մոտ. հայտնի է մասնակիցների ինքնությունը և դրդապատճառը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am