Այսօր վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Այսօր վաստակավոր բժիշկ, բարերար, երջանկահիշատակ Կառլեն Եայանի ծննդյան օրն է:  Կառլեն Լազարի Եսայան (1933, դեկտեմբերի 21, Մեծ Շեն, Մարտակերտ, Արցախի Հանրապետություն - 2014, հունիսի 12, Երևան), հայ բժիշկ, ՀՀ վաստակավոր բժիշկ (2006)։ 1951-1953 թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1953-1954 թթ. աշխատել է Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1954-1957 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1958 թվականին աշխատել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում։ 1958-1964 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1962-1979 թթ. եղել է բուժաշխատողների արհմիության կոմիտեի անդամ։ 1964-1976 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար: 1977-2003 թթ. Երևանի 8-րդ բուժմիավորումում աշխատել է որպես գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ: 2003-2004 թթ. եղել է«Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնի տնօրենի փորձագիտական գծով տեղակալ: 2004-2014 թթ. հանդիսացել է «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ։ 2006 թվականին ընտրվել է Եվրոպայի Ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ։ Կառլեն Եսայանին նվիրված հուշարձան՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը կնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանի հետ միասին, տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը: 2004-2011 թթ. ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվել է դրամական նվիրատվություն՝ աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին: Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը: Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին՝ շրջապատված խաչքարերի պուրակով: Կառուցվել և 2011 թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը՝ արձանախմբերով (ֆիդայու, Պըլը Պուղու, և այլն)։ Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը՝ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչել են Կառլեն Եսայանի անունով: Եսայան ամուսինները կառուցել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր: Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները։ Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում գտնվող Հայոց այբուբենի հուշարձանի տարածքում տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները: 2013 թ. Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին: 2014 թ. Մարտակերտի շրջկենտրոնի հյուրատուն: 2014 թ. Նանսենի անվան այգում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է Նանսենի արձանը, Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ շրջապատված խաչքարերով և արձանախմբերով: 2016 թ. Տիգրան Մեծի հուշարձան (Վաղարշապատ):   Պարգևներ 2007թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ: 2007թ. Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալ: 2006թ. ՀՀ վաստակավոր բժիշկ: 2010 թ.«Երախտագիտություն» մեդալ (ԼՂՀ նախագահի հրամանագրով): 2010թ. Երկրապահ կամավորականների միության հուշամեդալ: 2013թ. ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալ: 2013թ. «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալ: Ամուսիններ Կառլեն և Սառա Եսայանների լուսանկարը Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով Ինչ կապ ունի Ռուբինյանը Թուրքիայի և Անգլիայի համատեղ ծրագրերի հետ․ Արթուր Միքայելյանը՝ փաստերով (video) Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում «Մայր Կոբրա» Ուրսուլան և Աթաթուրքին նմանվող Նիկոլը․․․ Ստեփան Դանիելյան (video) Իրանն արգելել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեի հրաժեշտի արարողությանը Ամեն ինչ փակել է Ռուսաստանը, մեր վիճակն ավելի է վատանալու․Հարցում (video) Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Քա՞նի տոկոս է իրականում հավաքել ՔՊ-ն՝ կաշառքն ու կեղծիքները հանած (video) Մեդվեդևը գլխավորել է ռուսական պատվիրակությունը Թեհրանում և հանդիպել Փեզեշքիանի հետ Ամենացավոտը ծաղիկների շուկան է. սարսափելի իրավիճակ է ստեղծվել. Հարություն Մնացականյան (video) Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունը Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել ԵՄ մուտքի և ելքի համակարգը բախվել է տեխնիկական խնդիրների. Ֆոն դեր Լյայեն Ֆրանսիական բեռնարկղատար նավը լրջորեն վնասվել է Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածի հետևանքով Իտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելուն Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը Նասրալլահի ընտանիքը և մի շարք երկրների պատվիրակություններ Թեհրանում մասնակցում են Խամենեիի հրաժեշտի արարողությանը Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am