Մոտ 2 մլն դոլար՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությանը․Yerkir.am-ի հարցման պատասխանը

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել առ այն, թե որքա՞ն է կազմել 2025 թ․ հոկտեմբերին կայացած Էրեբունի – Երևան տոնականատորության ընդհանուր բյուջեն, ներառյալ տարբեր վարչական շրջաններում տեղի ունեցած միջոցառումները, համերգները և այլն։ Մոտ մեկ ամիս տևած քաշքշուկներից և տարբեր վարչություններ մեր զանգերից հետո (հարցումն ուղարկել էինք 15.10.2025 թ.) այսօր, ի վերջո, ստացանք պատասխանը։

«Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում իրականացված միջոցառումների համար ծախսվել է 754.690.895 (յոթ հարյուր հիսունչորս միլիոն վեց հարյուր իննսուն հազար ութ հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ»` պատասխանել է քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

Ծախսերն այսօրվա փոխարժեքով կազմում են 1․975․631 դոլար։

Խնդրել էինք ծախսերը տալ նաև ըստ յուրաքանչյուր միջոցառման՝ բացվածքով, օրինակ, որքա՞ն է կազմել յուրաքանչյուր միջոցառման կամ համերգի բյուջեն, որքա՞ն է դրանից տրամադրվել երգիչներին, տեխնիկային և այլն։ Քաղաքապետարանից զլացել են պատշաճ կերպով ներկայացնել այդ տվյալները՝ հղում կատարելով կնքված պայմանագրերին և միայն տեղեկացրել, որ 2025թ.«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար վարչական շրջանների աշխատակազմերի կողմից համապատասխան բյուջեներից կատարվել են հետևյալ ծախսերը՝

1.  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան-744.0 հազար դրամ

2. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան- 110.0 հազար դրամ

3. Էրեբունի վարչական շրջան – 6․928.0 հազար դրամ։

Արժե՞ր, արդյոք, 2807-ամյա (Հռոմից էլ հին) մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնակատարության առիթով մոտ մոտ 2 մլն դոլար ծախսել ոմն Թաթայի համերգի վրա, բյուջե, որը քերված է քաղաքացիների հարկերից ու տուգանքներից։ Արդյո՞ք հինավուրց քաղաքակրթության ժառանգորդ Երևանը դրան էր արժանի, արդյո՞ք ավելի քիչ գումարով հնարավոր չէր կազմակերպել ճաշակ թելադրող միջոցառումների շարք, որով կարելի լիներ թե՛ ներկայանալ սեփական քաղաքացիներին, թե՛ զբոսաշրջիկներին ու աշխարհին։  

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է 2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին Թրամփի ուշագրավ հայտարարությունը Ցամաքային հարձակման թեման փակ է. մարտի 21-22-ի կողմերին սպասեք. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր էդ «մահվան ավտոբուսով», դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) Արամ Սարգսյա՛ն, քեզ խնայում էի, բայց հիմա ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում․ Ռուբեն Հակոբյան (video) Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններից տեղյակ չի եղել, չի մասնակցել (video) «Անշնորհքնե՛ր, ինչ ուտում եք կերեք, բայց ձեր անճոռնի սնման գործընթացը մի հանրայնացրեք». Աղաջանյան (video) Դատարանը թույլ տվեց Դավիթ Համբարձումյանին վիրահատական միջամտության համար այցելել կլինիկա (video) Հարվածի տակ եք ընկնելու. Ի՞նչ է զգուշացրել Պուտինն Ալիևին. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Նիկոլը վռնդվում է հենց այդ պահին․ ի՞նչ առաջարկեց Ռուբեն Հակոբյանը (video) Բացառված է․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հնարավոր համագործակցության մասին (video) Եթե դա տեղի չունեցավ, ապա Իրանը հիմնահատակ կքանդի Իսրայելը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Իսրայելը սպառնացել է Թուրքիային Աննան հրաժարվել է Նիկոլից ու մի բան ասել․ Արշակ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am