Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի և կարճատև ՊՆ աշխատածի դեմ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ-ի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, հակառակորդն օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ:

2021 թվականի մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ-ն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը:

Ա.Կ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Որոշում է կայացվել Ա.Կ-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Միայն պետականության ավանդույթով երկիրը կարող է արձանագրել, որ երկրի անվտանգությունը «կարմիր գիծ» է Հարձակման է ենթարկվել Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որն ընտրում է գերագույն առաջնորդ Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Չզարմանաք ու մի պահ լսե՛ք այս միտքը․ Աննա Մկրտչյան (video) Ռուբինյա՛ն, կուզեի՞ք Աննա Գրիգորյանի նման ճանաչելիություն ունենալ․ Արթուր Խաչատրյանի դիպուկ խոսքը (video) Ջղաձգումների ու տվայտանքի մեջ եք, գիտեք՝Աննա Գրիգորյանը բարձր վարկանիշ ունի․Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Ընդդիմությունն այլևս միմյանցից ձայներ չի գողանում․ թիրախի մասին հստակ պետք է խոսել․ քաղտեխնոլոգ (video) Միջին Արևելքի հայ գաղութների ներկա վիճակը․ Արամ Վեհափառի կոչը «Նիկոլը վախեցած է․72 միլիարդի թալանի սխեման պայթել է»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Դե պատասխան տվե՛ք Ալիևի վերջին խայտառակ հայտարարությանը․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին (video) Փաշինյանը չի հաղթելու ընտրություններում. ինչի՞ն է նա սպասում. քաղտեխնոլոգ (video) Ես ձեզ դատի կտամ, եթե․․․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (video) Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ «Նիկոլին ասել են՝ 3 ամսից չե՛ս լինելու․․․ »․ Երվանդ Բոզոյանը փակագծեր բացեց (video) Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, Սաուդյան Արաբիայում կասեցվել են հյուպատոսական ծառայությունները Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին «Ռուբեն Ռուբինյանի ցինիկ պահվածքն՝ Արմենուհի Կյուրեղյանի ելույթից առաջ» (video) Խայտառակ թվեր․ ՀՀ-ում աշխատող աղքատի կյանքի որակը նվազել է, մեծ գնաճ կա․ Թադևոս Ավետիսյան (video) Հայաստանը ճակատագրական սխալ է թույլ տվել․ ի՞նչ կանի Իրանը․ քաղտեխնոլոգ (video) Բահրեյնում ոչնչացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը․ ԻՀՊԿ Տիկին Գալյա՛ն, ասում եմ՝ նեղանում եք․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am