Քրիստոս ինքն է ճշմարիտ լույսը մեր կյանքի, քայլե՛նք այդ ճանապարհով․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայրապետական պատարագ մատուցեց Սան Ֆրանցիսկոյի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում․

«Կիրակի, 9 Նոյեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Սան Ֆրանսիսքոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ։ Համայնքի պատասխանատուներուն համաձայն, առաջին անգամ ըլլալով հայրապետական Սուրբ Պատարագ կը մատուցուի Սան Ֆրանսիսքոյի մէջ։ Նորին Սրբութեան կողքին Սուրբ Խորանին սպասարկեցին որպէս առընթերականեր Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան, որպէս սպասարկողներ` Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Եղիայեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան, եւ որպէս երգող` Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Խաչատուրեան։

Հայրապետական պատգամը կանխեց առաջնորդ սրբազան հօր խօսքը։ Սրբազան հայրը յատկապէս նշեց, թէ ահաւասիկ կը գտնուինք Հայրապետին Արեւմտեան Հայոց Թեմ հովուապետական այցելութեան վերջին հանգրուանին մէջ։ Ամբողջ արեւմտեան թեմը խանդավառութիւն ապրեցաւ անցնող օրերու ընթացքին, որովհետեւ Վեհափառ Հայրապետին ներկայութիւնը ինքնին պատմական երեւոյթ է որեւէ թեմի համար. իսկ այստեղ՝ Սան Ֆրանսիսքոյի մէջ, առաւել եւս պատմական է ու եզակի, քանզի հայրապետական Սուրբ Պատարագ է որ կը մատուցուի եւ այն կ՚արձանագրուի ընդհանրապէս արեւմեան թեմի եւ յատկապէս մեր այս գաղութի պատմութեան էջերուն վրայ, ըսելով՝ հրաւիրեց Նորին Սրբութիւնը ուղղելու համար իր հայրապետական պատգամը։

Վեհափառ Հայրապետը իր պատգամին իբրեւ բնաբան ընտրած էր Քրիստոսի խօսքը.- «ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ով որ ինծի հաւատայ՝ խաւարի մէջ չմնայ» (Յհ 12.46)։ Ան ըսաւ. «Իր երկրաւոր առաքելութեան ընթացքին, Քրիստոս յայտնեց, որ Ինքն է ճշմարիտ լոյսը աշխարհին (հմմտ. Յհ 8.12): Լոյսը ստեղծուած էր Աստուծոյ կողմէ: Տիեզերքի ստեղծագործութեան ընթացքին Աստուած նաեւ լոյսը ստեղծեց: Կարեւոր է ընդգծել, թէ լոյս եւ խաւար չեն գոյակցիր: Լոյսը Աստուածային ստեղծագործութիւն է, մինչ խաւարը՝ ո՛չ: Խաւարը պարզապէս բացակայութիւնն է լոյսին: Աստուած լոյսի աղբիւրն է ու ստեղծիչը: Հետեւաբար, ուր Աստուած ներկայ է՝ հոն երկնային լոյսը կը ճառագայթէ. ուր Աստուած բացակայ է՝ հոն խաւարը կը տիրէ:

Արդարեւ, երբ մարդը հեռացաւ լոյսէն եւ խաւարի տիրապետութեան տակ էր, Աստուած Իր միածին Որդին ղրկեց, որպէսի դառնայ ճշմարիտ լոյսը աշխարհին: Ահա թէ ինչո՛ւ Քրիստոս յիշեցուց մարդոց, թէ աշխարհի բոլոր լոյսերը վտանգաւոր են՝ մեղքով ու խաւարով պատուած են. ճշմարիտ լոյսը Բեթղեհէմով աշխարհին բացուած լոյսն է։ Նայեցէ՛ք մեր պատմութեան: Կեանքի պարտադրած խաւարին դիմաց, Քրիստոս լոյս եղաւ մեր ժողովուրդին: Քրիստոս-լոյսով մենք ապրեցանք ու պայքարեցանք եւ ստեղծագործեցինք: Այսօր եւս, ներկայ լուսաւոր աշխարհին մէջ Քրիստոս Ինքն է ճշմարիտ լոյսը մեր կեանքին: Դառնա՛նք այդ լոյսին, քալե՛նք այդ լոյսի ճամբէն, այդ լոյսով լուսաւորե՛նք մեր մտածումները, գործերն ու կեանքը», եզրափակեց իր պատգամը Արամ Ա. Կաթողիկոս:

Նոյն օրը երեկոյեան, ի պատիւ Նորին Սրբութեան ընթրիք մը սարքեցին շրջանի ազգային երեսփոխանները եւ հոգաբարձութեան անդամները։ Վեհափառ Հայրապետը իր ջերմ շնորհակալութիւնն ու գնահատանքը յայտնեց իր նկատմամբ ցուցաբերուած ջերմ հիւրընկալութեան համար եւ թելադրեց, որ վերանորոգ թափով անոնք շարունակեն գաղութը աւելի կազմակերպելու աշխատանքները։ Ընթրիքի ընթացքին Վեհափառ Հայրապտին կողքին ներկայ էին նաեւ առաջնորդ սրբազան հայրը, Ազգային Կեդրոնական Վարչութեան համա-ատենապետն ու անդամներ»։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Իրանական հասարակությունը արյան վրեժ է պահանջում Իրանը Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ Օրբան․ Հունգարիան չի դառնա «ուկրաինական գաղութ» Համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող գործել առանց ռուսական նավթի․ Պեսկով Ճապոնիան դիտարկում է ուկրաինական անօդաչուների գնումը Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս կփակվի. «Հրապարակ» Многие страны направят военные корабли в Ормузский пролив, чтобы он оставался открытым, безопасным и свободным. Дональд Трамп Ձյուն է տեղում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասված մշակութային օբյեկտների մասին Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները հարձակում են իրականացրել Իրանի դեմ Մոսկվայի երկու օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումը Պենտագոնը հայտարարել է Իրանի Խարգ կղզում գտնվող 90 ռազմական օբյեկտների վրա հարվածների մասին Թեհրանի հարավին հասցված ավիահարվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն ՆԳՆ պարեկային ծառայությունում կատարվել են հրամանատարական կազմի կադրային փոփոխություններ Իրանը կօգտագործի ավելի առաջադեմ զենք, ավելի ճշգրիտ և ավելի հզոր հրթիռներ ԱԱ-2026-ը՝ առանց Իրանի՞. Դոնալդ Թրամփը սկանդալային հայտարարություն է արել Սպասվում է անձրև․ եղանակը առաջիկա օրերին Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ Գևորգյան Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը Իրանում ձերբակալվել է միապետության ավելի քան 50 կողմնակից Ջարդել են Արցախի պետնախարարի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am