ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Նախագահների հանդիպումը տևել է մեկուկես ժամ և եղել է դռնփակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպմանը ներկա են գտնվել երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։
Թրամփը նշել է, որ լավ հանդիպում են ունեցել Սիրիայի նախագահի հետ և իրենք ցանկանում են, որ Սիրիան լինի հաջողակ երկիր Մերձավոր Արևելքում ու ալ-Շարան կարող է դա հաջողել։
«Սիրիայի նախագահը շատ ուժեղ առաջնորդ է։ Շատ դժվար տարածաշրջանից է գալիս ու ուժեղ մարդ է։ Լավ լեզու եմ գտնում Սիրիայի նոր նախագահի հետ։ Նրանց հաջողության համար մենք կանենք ամեն ինչ, քանի որ այն Մերձավոր Արևելքի մի մասն է»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Թուրքիային, նշել է, որ ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով մեծ առաջնորդ է։ Նա նաև հավելել է, որ Էրդողանը շատ է աջակցում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։
Հանդիպումից հետո պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ վերացնում է Սիրիայի նկատմամբ կիրառած «Կեսարի պատժամիջոցները»։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը