Իսրայելի թունդ ու հին սերն Ադրբեջանի հանդեպ ու մեր անելիքը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Հայոց ցեղասպանությունն անվանել է «վիճելի և տեսական հարց»` մեկնաբանելով ընդդիմադիր Յաիր Լապիդի առաջարկը Քնեսեթում այն պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ: «Չեմ կարծում, թե մենք պետք է անդրադառնանք հարցի, որը հստակ պատմական, վիճելի և տեսական է: Չեմ մտածում, թե այսօր դա կոնկրետ ազդեցություն ունի Իսրայելի դիրքորոշման վրա: Պատմության տեսանկյունից վիճելի շատ հարցեր կան»,- ասել է Ավիգդոր Լիբերմանը: Լիբերմանը նաև անկեղծորեն խոստովանել է, որ Իսրայելում հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նաև Ադրբեջանի հետ սերտ համագործակցության պատճառով: Իսրայելի պաշտպանության նախարարը նկատել է, որ իրենք չեն կարող հաշվի չառնել պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այս հարցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդն անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել էր Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Յաիր Լապիդը նշել էր, որ Իսրայելը վաղուց պիտի ճանաչեր այդ պատմական ճշմարտությունը: Ավելին, նա հայտնել էր, որ օրինագիծն արդեն պատրաստ է, այժմ Քնեսեթում նախագծին աջակցելու նպատակով ստորագրահավաք է իրականացվում: Կուսակցությունը ցանկանում է, որ նախագիծը Իսրայելի խորհրդարանում հնարավորինս շատ աջակցություն ստանա: «Հավատում ենք, որ շատ շուտով այս հարցում առաջխաղացում կունենանք: Իսրայելցի շատ առաջնորդներ անհատապես հայտարարել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որը պատմական փաստ է: Վերջերս Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովը ևս հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Իսրայելի նախկին կառավարությունները սխալ ռազմավարական հաշվարկների պատճառով խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից դա բարոյապես ճիշտ քայլ է: Նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց», – ասել էր Լապիդը: Իսրայելցի գործիչը նաև նշել էր, որ Թուրքիայի նախագահը փորձում է հակաիսրայելական տրամադրություն ստեղծել և ցանկանում է տարածաշրջանում նոր խնդիրներ հրահրել: Լապիդի կարծիքով՝ Իսրայելը պետք է ցույց տա Էրդողանին, որ չի վախենում նրա հռետորաբանությունից ու սպառնալիքներից. «Մենք կանենք այն, ինչը ճիշտ է մեզ համար, և դա նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, անկախության համար քրդական արդարացի պայքարին մեր աջակցության ավելացումը և դեպի Թուրքիա գազատարի վերաբերյալ սխալ ուղղությամբ տանող գաղափարի կասեցումը»: Նա անգամ նշել էր, որ Էրդողանը «չափն անցնում է»: Այն, որ պաշտոնական մակարդակով Իսրայելից կհնչեր նմանատիպ հայտարարություն՝ անակնկալ չէր: Ընդ որում՝ Ավիգդոր Լիբերմանն այն գործիչն է, որը մեկ անգամ ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով Հայոց Ցեղասպանության նկատմամբ իր վերաբերմունքն ու բազմաթիվ անգամներ ապացուցել է իր հավատարմությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ: Նա այս հարցում մշտապես է փայլել, այնպես որ զարմանալու ոչինչ առանձնապես չկա էլ: Իսկապես, Իսրայելը հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, Ադրբեջանի հետ հարաբերություններն Իսրայելի համար շատ ավելի կարևոր են, քան՝ Հայաստանի հետ հարաբերությունները: Պարզապես այս փուլում սրվեցին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, և Հայոց Ցեղասպանությունը մտավ իսրայելական օրակարգ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Կանցնի մի որոշ ժամանակ, Թուրքիայի և Իսրայելի միջև որոշակի սառույցը կհալչի, ու ամեն ինչ «տեղը կընկնի»: Այնպես որ, պետք չէ ոգևորվել Իսրայելում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ մեզ համար ականջահաճո հայտարարություններից: Իսրայելի համար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններն իսկապես կարևոր են: Եվ հայկական դիվանագիտությունն այստեղ ունի անելիք՝ Հայաստան-Իսրայել հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի: Իսրայելը երկար տարիներ ապացուցել է, որ բարեկամական երկիր չէ Հայաստանի համար, աշխատանքն այստեղ է: Եվ ամիսներ առաջ Իսրայելի կողմից քայլեր եղան Հայաստանի ուղղությամբ՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա ժամանեց Երևան և ոչ ավել, ոչ պակաս փաստեց, որ «հայ-իսրայելական հարաբերություններում ճեղքում է արձանագրվել»: Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Իսրայել, հանդիպեց երկրի վարչապետին: Սրանք, իսկապես, կարևոր քայլեր էին, մի մեկնարկ, որից կարելի է սկսել Հայաստան-Իսրայել հարաբերություններով հակակշռել Իսրայել-Ադրբեջան, Իսրայել-Թուրքիա՝ սերտ ու ջերմ հարաբերություններին, որոնք ակնհայտորեն վնասում են Հայաստանի և Արցախի շահերին: Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am