«Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի». Չարբախում սպանության գործով հրապարակվեց «Ճվճվ Արոյի» ցուցմունքը

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Արա Վարդանյանը  մահացել է այս տարվա հուլիսին, այդ հիմքով դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Նախաքննական մարմնին նա իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ երկար տարիներ բնակվել է  Ռուսաստանի Դաշնությունում, 2016թ. սեպտեմբերին վերադարձել է Հայաստան՝ առողջական խնդիրների պատճառով: Ղրիմում ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի (գործով սպանվածը) հետ: Նա հայտնել է, որ վերադառնալու է Հայաստան բուժվելու նպատակով, Մուշեղ Մուշեղյանն էլ որոշել է իր հետ գալ Հայաստան: Այս մասին գրել է  NEWS.am-ը:

Դեպքի օրը՝ 2016թ. նոյեմբերի 13-ին, Մուշեղ Մուշեղյանը զանգահարել է իրեն, որից հետո գնացել է նրա տուն եւ երկուսով գնացել են ավտովերանորոգման կետ՝ իր մեքենան վերանորոգելու: Այնտեղ է եղել նաեւ Արա Վարդանյանի ծանոթը՝ Վիրաբը, երեքով զրուցելիս են եղել, երբ Մուշեղ Մուշեղյանի հեռախոսահամարին զանգ է եկել, նա բարկացած ինչ-որ մեկի հետ է զրուցել, անջատելով հեռախոսն ասել է՝ պետք է Չարբախ գնա: Վիրաբն իր մեքենայով նրանց տարել է  Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահ, որտեղ իջել են, Վիրաբը հեռացել է մեքենայով, Մուշեղը մտել է գեղեցկության սրահի նկուղային հարկ, իսկ ինքը դրսում նրան է սպասել: Սպասելու ընթացքւոմ 2-4 կրակոցի ձայն է լսել, շքամուտքով մտել է ներս, դուռը բացել եւ իր դիմաց արյան մեջ հայտնվել է  Մուշեղ Մուշեղյանը: Նա ասել է, որ շտապ հիվանդանոց իրեն հասցնի, այդ ընթացքում գեղեցկության սրահի մոտ Արա Վարդանյանին սպասելիս է եղել նրա որդին՝ Սերժ Վարդանյանը: Արա Վարդանյանը Մուշեղին նստեցրել է մեքենա, մեքենայում նա ասել է՝ «Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի: Ինքն էլ դանակով ինձ հարվածեց»:

 Նախաքննական մարմնին «Ճվճվ Արոն» պատմել է, որ վիրավոր Մուշեղ Մուշեղյանն այլ բան չի ասել դեպքի վերաբերյալ, իսկ ինքը որդուն՝ Սերժին, իջեցրել է մեքենայից, Մուշեղ Մուշեղյանին հասցրել է  հիվանդանոց, բակում իջեցրել է նրան, բժիշկները ներս են տարել եւ ինքը հեռացել է: Ավելի ուշ լսել է, որ Մուշեղ Մուշեղյանը մահացել է: Երկրորդ անգամ ցուցմունք տալու ժամանակ «Ճվճվ Արոն» պատմել է, որ Վարդենիսից Վահագն Մանուկյանն իրեն 20 հազար դոլար է պարտք եղել, նա երեք տարի առաջ է այդ գումարն իրենից պարտքով վերցրել եւ 18 հազար դոլարը վերադարձրել է, իսկ 2 հազար դոլարն այդպես էլ չի վերադարձրել: Ինքը Մուշեղ Մուշեղյանին հիվանդանոցում բուժման ժամանակ հայտնել է, որ այդ գումարն իրեն հարկավոր է: Մուշեղն էլ ասել է, որ չանհանգստանա, այդ գումարը շուտով նրա մոտ կլինի: Ինքը հարցրել է, թե Վահագին ինչպես է գտել ու գումարը պահանջել, Մուշեղը ասել է՝ «Հիվանդ մարդ ես, պետք չէ, որ իմանաս»:  Նա նաեւ պատմել է, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ իրեն են այցելել Գեղամը (գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը), Վարդենիսցի Լյովիկը եւ Մուշեղը: Գումարի մասին խոսակցությունն հենց այդ ժամանակ է տեղի ունեցել, սպանության եւ տեղի ունեցածի վերաբերյալ «Ճվճվ Արոն» այլ մանրամասներ չի հայտնել: Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

դիտվել է 198 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am