BBC տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի խմբագրման սկանդալի պատճառով

Բրիտնական BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և լրատվական բաժնի՝ BBC News-ի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Panorama ծրագրի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի խմբագրման հետ կապված սկանդալի պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է բրիտնական մեդիա ընկերությունը։

Նախորդ շաբաթ բրիտնական The Telegraph պարբերականը հրապարակել էր BBC-ի ներքին ծառայողական գրագրությունից հատվածներ, որտեղ երևում էր, թե ինչպես 2024 թվականի հոկտեմբերին եթեր հեռարձակված Panorama ծրագրի շրջանակում խմբագրվել էին Թրամփի ելույթի երկու մասերն այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե նա բացահայտորեն խրախուսել է Կապիտոլիումի անկարգությունները 2021 թվականի հունվարին։ Սպիտակ տունը մեղադրել է BBC-ին «կեղծ լուրեր» տարածելու մեջ։

Թիմ Դեյվին աշխատել է BBC-ում 20 տարի, որից հինգը՝ որպես գլխավոր տնօրեն։ «Բոլոր պետական կազմակերպությունների նման՝ BBC-ն ևս կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, սակայն BBC News-ի շուրջ ընթացիկ քննարկումները հասկանալի պատճառներով ազդել են իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ է աշխատել, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը», – ասել է Դեյվին ընկերության կայքում հրապարակված նամակում։

Նա հայտնել է, որ համաձայնեցնում է տնօրենների խորհրդի հետ իր հեռանալու ճշգրիտ ժամանակացույցը՝ առաջիկա ամիսներին նոր ղեկավարի սահուն անցումն ապահովելու համար։

Դեբորա Թերնեսը ևս հանդես է եկել առանձին հայտարարությամբ՝ նշելով, որ ինքը պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Այնուամենայնիվ, նա հերքել է BBC News-ի դեմ կողմնակալության մեղադրանքները։ «Ես ցանկանում եմ հստակ հայտարարել, որ վերջերս տարածված մեղադրանքները, թե BBC News-ը ինստիտուցիոնալ կողմնակալություն ունի, սխալ են»,- ասել է նա ընկերության աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակում, որտեղ էլ հայտնել է հեռանալու որոշման մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն մեղադրել է BBC-ին և դրա աշխատակիցներին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի համար։ «Նրանք շատ անազնիվ մարդիկ են, ովքեր փորձել են ազդել նախագահական ընտրությունների արդյունքի վրա։ Ավելին, նրանք մեկ այլ երկրից են, որին շատերը համարում են մեր թիվ մեկ դաշնակիցը։ Ինչ սարսափելի է ժողովրդավարության համար»,- գրել է Թրամփը Truth Social-ում։Նա նաև շնորհակալություն է հայտնել The Telegraph-ին կատարվածը բացահայտելու համար։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը Մերժված "մերժողը" Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Միհրան Հակոբյանը` խեղկատակի մասին Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ Ա Տիրադավ եպիսկոպոս Հովնանը ԱՄՆ-ում առանձին պատարագ է կազմակերպել Նորին Սրբությունը պատգամեց նորաօծ քահանաներին հաստատուն պահել իրենց ուխտը Այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել․ Արման Թաթոյան Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am