Եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ, որի հեղինակները գտնվում են երկրից դուրս, Նիկոլն ընդամենը գործիք է այդ հրեշավոր ծրագիրն իրականացնելու համար. Իշխան Սաղաթելյան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ, որի հեղինակները գտնվում են երկրից դուրս, Նիկոլն ընդամենը գործիք է այդ հրեշավոր ծրագիրն իրականացնելու համար, այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ավելորդ է անդրադառնալ գործիքի ձեռքին գործիք դարձած ծառաների պահվածքին՝ լինի դա կարգալույծ քահանա, ՔՊ-ական պատգամավոր, թե ուժային կառույցի ներկայացուցիչ։

Մենք պետք է ամբողջությամբ ընկալենք հարցի խորքը, հասկանանք, որ սա միայն մեր բարձրաստիճան հոգևորականների դեմ պայքար չէ. նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան:

Ես չեմ հոգնի կրկնել, որ այն, ինչ կատարվում եմ մեր դեմ, դա հայկականության դենացիոնալիզացիայի ծրագիր է, այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, որի դրսևորումները կտեսնենք առաջիկայում:

Հետևաբար, Եկեղեցու դեմ արշավը պետք է նայել այս համատեքստում, հասկանալ հարցի լրջությունն ու խորքը, ստեղծել պաշտպանության ազգային ճակատ և միասնական ուժերով կանխել այդ հրեշավոր ծրագրի գործադրումը:

Հ.Գ. Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը:

Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով`

● լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ,

● մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,

● պատմական փաստերի կեղծումով,

● բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ,

● ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով»,- ընդգծել է Սաղաթելյանը։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը Մերժված "մերժողը" Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Միհրան Հակոբյանը` խեղկատակի մասին Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ Ա Տիրադավ եպիսկոպոս Հովնանը ԱՄՆ-ում առանձին պատարագ է կազմակերպել Նորին Սրբությունը պատգամեց նորաօծ քահանաներին հաստատուն պահել իրենց ուխտը Այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել․ Արման Թաթոյան Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am