Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Կալիֆորնիա նախանգի փոխղեկավարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթթղիոկոսությունից․
«Սան Ֆրանսիսքօ ժամանած օրը՝ Ուրբաթ, 7 Նոյեմբեր 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդունեց այցելութիւնը Քալիֆորնիոյ նահանգի փոխ կառավարիչ Էլէնի Քունալաքիսը (Eleni Kounalakis) (կառավարիչ Կավին Նիւսըմ (Gavin Newsom) երկրէն դուրս կը գտնուէր):
Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու հայ դատին, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան, Ամերիկայի հայ գաղութին, Միջին Արեւելքի հայութեան եւ յարակից հարցերու: Հետաքրքրական զրոյց մը կայացաւ Վեհափառ Հայրապետին եւ փոխ կառավարիչին միջեւ յիշեալ հարցերուն շուրջ՝ նկատի ունենալով Քունալաքիսի յունական ծագումն ու յոյն ուղղափառ եկեղեցւոյ հետ անոր սերտ առնչութիւնը:
Հանդիպման ներկայ էին նաեւ Հայ Դատի արեւմտեան շրջանի պատասխանատուները, որոնք անդրադարձան յատկապէս Քալիֆորնիոյ հայ գաղութին առնչուած կարգ մը հարցերու:
Նորին Սրբութեան կողքին էին Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Ռոստոմ Այնթապլեան»:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը