Այս օրը պետք է հիշեցնի ոչ թե իշխանության արկածախնդրությունը, այլ՝ պետականության պատասխանատվությունը

Genesis Armenia ուղեղային կենտրոնի հայտարարությունը․

«Պատերազմում պարտադրված պարտությունից 5 տարի անց ՀՀ իշխանությունը շարունակում է տարածքի ու ինքնիշխանության նորանոր զիջումների կործանարար քաղաքականությունը՝ կեղծ խաղաղության պատրանքը ներկայացնելով որպես լավագույն այլընտրանք: 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայկական պետականության հիմքերն ստացան համակարգային ու արժեքային մեծ հարված, խաղաղության տեսլականը փոխարինվեց ասիմետրիկ ռազմավարական հավասարակշռությամբ և Հայաստանի ու հայության նկատմամբ գոյութենական ու անվտանգային նորանոր սպառնալիքներով:

Հայկական անվտանգային քիչ թե շատ կայացած համակարգն աստիճանաբար քանդվեց, դիվանագիտությունը դուրս եկավ ազգային-պետական շահերն ու նպատակներն սպասարկելու ուղեծրից, հազարավոր զոհերի արյան գնով ու հայության հավաքական ջանքով վերակառուցված Արցախը հայաթափվեց, ՀՀ-ն կորցրեց ինքնիշխան տարածքներ, հայկական բանակի կարողականության և մարտական, բարոյահոգեբանական պատրաստվածության մասին միջազգային գործընկերների պատկերացումներն ու դաշնակցային վստահությունը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին թելադրել ներհայաստանյան քաղաքական օրակարգը՝ պարտադրելով նվաստացում և նոր զիջումներ։

ՀՀ-ն այսօր աշխարհին ներկայանում է առանց ռազմավարական օրակարգի, առանց հստակ անվտանգային ճարտարապետության, առանց դերակատար դառնալու կամքի և ձգտման, փոխարենը՝ Հարավային Կովկասում նեոթուրանականության կաղ ու կամակատար միավորի դերում հանդես գալու իշխանական պատրաստակամությամբ՝ խաղաղության կեղծ պատրանքների փաթեթավորմամբ: Բայց որպեսզի հայն ու Հայաստանն ապրեն ազատ, պիտի ապրեն իրական խաղաղության պայմաններում: Իրական խաղաղությունը չի՛ կարող անարդար լինել, այլապես տարածաշրջանը կմնա անվերջանալի պատերազմների շղթայում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահանջում է միմյանց գոյությունը ճանաչելու կամք և հարգանք ինքնիշխանության նկատմամբ, Բաքվում պահվող և շինծու դատական գործերով անցնող ռազմագերիների ազատ արձակում, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի վերախմբագրում և Արցախի ժողովրդի հավաքական տունդարձի իրավունքի հայաստանյան և միջազգային ճանաչում:

Հայկական հիշողությունը պիտի լինի արդար նախևառաջ սեփական պատմության սխալներից ու սայթաքումներից սովորելու հարցում: Լռությունն ու հարմարվողականությունը չեն կարող առաջընթացի հիմք հանդիսանալ: Խաղաղությունը չի տրվում, այլ կառուցվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների շահերը, միջազգային իրավունքի նորմերը, անվտանգության շոշափելի և երաշխավորված մեխանիզմները, հայկական ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորի՝ ԶՈՒ-ի մարտական վերականգնումը:

Genesis Armenia-ի տեսլականն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն չպատերազմել, բայցև պետք է պայքարել արդարության ձևավորման համար։ Սա ազգերի բարոյագիտությունն է, պետությունների անկախության երաշխիքն ու տարածաշրջանում համակարգերի հավասարակշռությունը պահելու տեսլականը:

Պետականությունը չի պաշտպանվում կարճաժամկետ սակարկություններով, այլ՝ ազգային հավաքական կամքով, ռազմավարական մտքի խորությամբ, տակտիկական ճկունությամբ և ազգային-պետական նպատակների շուրջ հանրային համախմբում ապահովելով։

Պիտի կանգնենք ոչ թե ցավոտ անցյալի ստվերի տակ, այլ զարգացման ու արժեքային հաղթանակի պատասխանատվության առջև։ Ազգերն ու պետությունները պարտվում են միայն այն ժամանակ, երբ գերագնահատում են սեփական կարողությունները, կորցնում խելամիտ հաշվարկի հարացույցը, աքլորանում, պառակտվում, կտրվում քաղաքական իրականությունից, դադարում հավատալ ապրելու, արարելու և զարգանալու բնական իրավունքին։

Նոյեմբերի 9-ը մեզ պետք է հիշեցնի ոչ թե պատերազմում ՀՀ իշխանության կործանարար արկածախնդրության ու թշնամու հերթական ագրեսիայի պարտության ցավը, այլ պետականության պատասխանատվությունը։ Պարտավոր ենք դուրս գալ պարտադրանքների տրամաբանությունից և վերակառուցել հայության գաղափարական ու արժեքային, իսկ Հայաստանի՝ դիվանագիտական ու ռազմաքաղաքական դիմադրողականությունը։

Արցախ հավաքական վերադարձ լինելու՛ է:

Խունկ ու աղոթք հայրենիքի ազատագրության դատին զոհվածների հոգիներին»:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Իշխանությունը 8 մլրդ դոլար պարտք է վերցրել, բայց Գյումրիում մեկ նոր շենք չի կառուցել. Մանուկյան (video) Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Ղազինյանը ԱԺ ամբիոնից ձայնագրություն միացրեց․ ձեր ներսում որոշում կայացրեք․ Ղազինյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 2 բնակավայրի նկատմամբ Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին Իրանը և Օմանը համաձայնել են կիսել Հորմուզում նավարկությունից ստացված եկամուտը․ ԻՀՊԿ «Գլուխներդ պատով կտամ»․․․ երեկ մենք այլանդակություն տեսանք․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ խոսքը (video) Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում Փոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթ Սուրեն Պապիկյա՛ն, քեզ հենց սրա համար Փաշինյանը պետք է հեռացնի ու դու դատվես․ պահեստազորի փոխգնդապետ (video) Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետապնդումները Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է․ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am