Աստված կոչում է մեզ լինելու Իր որդիները

Ապաշխարող և մեղքի դեմ պայքարող անձը նորոգում է մեղքից վնասված իր հոգին՝ ընտրելով աստվածնմանության ուղին: Ավետարանն ու առաքելական նամակները բազմիցս կոչում են մարդուն աստվածնմանության. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ» (Եփեսացիներ 5:1): Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ (Գաղատացիներ 3:27), ուստի «ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը ապրեց» (Ա Հովհաննես 2:5):

Աստված կոչում է մեզ Իր որդիները լինելու, բնականաբար ցանկանալով, որ մենք նմանվենք Իրեն: Որդիները նմանվում են իրենց հորը և նրանից օրինակ վերցնում, ուստի Աստծո որդիներն էլ պետք է նմանվեն իրենց Երկնավոր Հորը: Ինչպե՞ս կարող ենք նմանվել Աստծուն. նախ, աստվածային անսպառ սերն ու ողորմածությունը օրինակ ունենալով, հարկ է կյանքի կոչենք մեր Փրկչի հորդորները. «Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկաս 6:36), «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48):

«Ինչը կարող է ավելի քաղցր հնչել, քան այս խոսքերը՝ նմանվիր Աստծուն: Դու նմանվում ես Աստծուն, երբ Նրա հետ միասին ներում ես: Դու ունես ևս մեկ անհրաժեշտություն Աստծուն նմանվելու, ոչ միայն այն պատճառով, որ Նրա բարերարությունն ես կրում, այլ նրա համար, որ դարձել ես Նրա սիրելի որդին: Քանի որ ոչ բոլոր որդիներն են իրենց հայրերին նմանվում, այլ միայն սիրելիները»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Որքան քրիստոնյան ջանում է նմանվել Իր Նախապատկերին, այնքան իր կյանքում առավել զգալի է դարձնում Տիրոջ ներկայության հրաշքը: «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը, Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհաննես 14:23): Կյանքի նպատակը «աստվածային բնությանը հաղորդակից լինելն է» (Բ Պետրոս 1:4):

Սուրբ Գրքի բազմաթիվ հատվածներ հաստատում են այն, որ փրկությունն անխզելի կերպով կապված է հոգու նորոգության հետ: Ողորմած Աստված բոլորին կոչում է Երկնային Արքայության, միայն անհրաժեշտ է ջանք թափել այնտեղ հասնելու համար. «Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթեոս 6:33): Ընդհանրական եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ Երկնքի Արքայությանն արժանանալու համար բավարար չէ միայն մեղքերից ազատվելը, այլ հարկավոր է առաքինությունների մեջ վարժվել:

Մեղքը, շեղելով մարդուն աստվածնմանության ճանապարհից, ուղղորդեց դեպի կործանարար ուղի: Մեր Տերը, վերականգնելով մեղքի պատճառած վնասները, օգնեց մեզ վերադառնալու ճշմարիտ և փրկարար ուղուն: «Պետք է ոչ միայն հավատալ Քրիստոսին,- ասում է Ս. Մակար Մեծը,- այլ չարչարակից լինել Նրան՝ գրվածի համաձայն. «Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց, այլ նաև Նրա համար չարչարվելու շնորհ» (Փիլիպպեցիներ 1:29): Աստծուն միայն հավատալը հատուկ է իմաստակներին, անգամ չասեմ անմաքուր հոգիներին, որ Տիրոջը տեսնելով՝ ասում էին. «Ի՞նչ ես ուզում մեզանից, Հիսո՛ւս, Աստծո՛ Որդի, եկար, որ ժամանակից առաջ տանջե՞ս մեզ» (Մատթեոս 8:29): Ահա դեպի Աստված տանող հիմնական ուղին. մեծ համբերությամբ, հույսով, խոնարհամտությամբ և հոգու աղքատությամբ քայլել կյանքի ուղիով, որի շնորհիվ մարդը ձեռք կբերի արդարացում, իսկ արդարացման ներքո, անշուշտ, Իրեն՝ Աստծուն:

Աստվածնմանության ճանապարհն ընտրած անձը պետք է արթուն և զգոն լինի: «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքում հանդիպում ենք արթնության հետևյալ կոչին. «Հսկե՛նք, ով եղբայրներ, և արթո՛ւն լինենք և աղոթքի վարժվենք, որպեսզի ապրենք, բարի՛ն գործենք, որպեսզի հաճո լինենք Աստծուն. նմանվե՛նք զինվորի, որ զինավառված է պատերազմի մեջ և ուրիշ ոչ մի բանի մասին հոգ չի տանում, բացի իր կյանքից և հաղթանակից: Այսպիսին է նաև որսորդը, որը միմիայն որսին է հետամուտ. ուրեմն՝ սրա՛նց նմանվենք: Եվ ով պահում է Աստծո խոսքը, նա Աստծո մեջ կբնակվի, քանզի գրված է. «Կբնակվեմ նրանց մեջ, Աստված կլինեմ նրանց, և նրանք Ինձ ժողովուրդ կլինեն» (Բ Կորնթացիներ 6:16)»:

surbzoravor.am

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am