Ուզբեկստանում «Արևմտյան Ադրբեջանի պատմություններ» գիրք է լույս տեսել

Monument watch-ը ահազանգում է․

«Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքի Ալիշեր Նավոյի անվան ուզբեկական լեզվի և գրականության համալսարանում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի պատմություններ» գրքի շնորհանդեսը, որը պատրաստվել է «Արևմտյան Ադրբեջանի թեման թյուրքական աշխարհում» նախագծի շրջանակներում, որն իրականացրել է Աշխարհի երիտասարդ թուրք գրողների միությունը (WGTYB)՝ Ադրբեջանի Հանրապետության ոչ կառավարական կազմակերպություններին պետական ​​աջակցության գործակալության նվիրատվությամբ (https://azertag.az/xeber/ozbekistanda_qerbi_azerbaycan_hekayeleri_kitabinin_teqdimati_kechirilib-3832547)։

Վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն միջազգային տարաբնույթ հարթակներում ձևավորում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի մշակույթի» գաղափարական հիմքերը։ Եթե դիտարկենք այս իրադարձությունը լայն համատեքստում, ապա այն ոչ թե պարզապես գեղարվեստական գրականության ներկայացում է, այլ մշակութային քաղաքականության դրսևորում, որի նպատակն է տարածել ադրբեջանական նարատիվը Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ՝ այն ներկայացնելով իբր որպես կորսված հայրենիք և մշակութային ժառանգության մի մաս։

Շնորհանդեսը տեղի է ունեցել թյուրքական աշխարհի մտավոր շրջանակների ներգրավմամբ։ Այսպես Ադրբեջանը փորձում է օգտագործել թյուրքական երկրների մշակութային և կրթական հարթակները՝ տարածելու այն գաղափարը, թե «Արևմտյան Ադրբեջանը» եղել է ադրբեջանական ինքնության կենտրոն։ Այս գիրքը, որը պատրաստվել է «Աշխարհի երիտասարդ թուրք գրողների միության» և Ադրբեջանի պետական ֆինանսավորմամբ, ընդգրկում է պատմվածքներ, որտեղ տեղահանության, հիշողության և ինքնության թեմաները ներկայացվում են ադրբեջանական տեսանկյունից՝ վերածվելով քաղաքականացված մշակութային գործիքի։

Վերջին տարիներին նկատելի է մի համակարգված քաղաքականություն՝ ստեղծել և հանրայնացնել այն, ինչ Ադրբեջանն անվանում է «արևմտյան ադրբեջանական մշակույթ»։

Նմանատիպ նախագծերը՝ գրքերի, ֆիլմերի, ցուցահանդեսների, ուսումնական ծրագրերի տեսքով, մի ընդհանուր նպատակ ունեն՝ ստեղծել ամբողջական մշակութային նարատիվ, որը հաստատում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը՝ որպես իրականություն։ Բաքուն այս ուղղությամբ օգտագործում է ոչ միայն պետական, այլև ոչ կառավարական կառույցների, գրողների միությունների և երիտասարդական նախաձեռնությունների հնարավորությունները՝ որպես մշակութային գործընթաց։ Սակայն այստեղ մշակույթն օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ պատմության վերաշարադրման և տարածքային հավակնությունների գաղափարական հիմնավորման համար։ Այս գիրքը, ինչպես և դրա շնորհանդեսը Ուզբեկստանում, մաս են կազմում նույն քարոզչական ցանցի, որի նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել Արևմտյան Ադրբեջանը՝ իբր պատմականորեն գոյություն ունեցած և այժմ վերաիմաստավորվող ինքնություն»։

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը. Արաղչի Պեռաշկի ու կուկուռուզ ուտելով դու երջանիկ չե՛ս լինելու․ քաղաքացիներ (video) Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել «Շան որդինե՛ր, ես ձեզ նենց կտրորեմ, որ ձեր վնգստոցն աշխարհով մեկ կբռնի․․․»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի համապարփակ հետաքննnւթյուն. Ջեյհուն Բայրամով Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն․ Ազատություն «Ղալաթ ա արել, զենք ա առել, ու՞մ ես խաբում»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, փակուղի տանող ճանապարհ է․ Դանիելյան Արաղչին քննադատել է Մակրոնին Իրանի կողմից Կատարի թիրախավորման վերաբերյալ մեկնաբանությունների համար Ռուսաստանը պատրաստվում է առևտրային նավերը ուղեկցել ռազմական նավերով Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել #ՈՒՂԻՂ․ «Նախկինում անասուններին բեռնատարով էին տանում, հիմա՝ ավտոբուսով»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am