«Ողջամիտ կասկած ունեմ՝ ՀՀ իշխանությունների մատը խառն էր». Արտակ Բեգլարյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերևարելու մասին

«Այո՛, ես էլ տեղում եղած տարբեր պաշտոնյաներից, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ բանակցություներին մասնակցած պաշտոնյաներից տեղեկացել եմ, որ ադրբեջանցիները նախապես կոնկրետ անձանց անուններ են տվել, որ այդ անձինք չպետք է դուրս գան Արցախից, պետք է հանձնվեն»,-Aysor.am-ին ասաց մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Արտակ Բեգլարյանը:

Նա պատմեց, որ ադրբեջանցիների կողմից գերևարվել են նաև անձինք, որոնց անունները նախապես ներկայացված ցուցակում չեն եղել. «Գիտեմ՝ հետագայում ավելացվել են պոտենցիալ գեևարվողների նոր անուններ կամ տարբեր ձևերով որոնվել են: Արցախից իմ դուրս գալուց հետո ինձ էլ են փնտրել, տարբեր գործող պաշտոնյաներից հետաքրքրվել են՝ որտեղ եմ, բայց իմ անունը ցուցակում չկար: Ինձ հայտնի է՝ նույն ձևով գերևարել են անձանց, ում մասին նախապես խոսք չի եղել և ում անունները նախապես չեն եղել ցուցակում» :

Թե ովքեր են ցուցակում չներառված, բայց գերևարված անձինք, պարոն Բեգլարյանը չասաց:

Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում հայտնվել է ոչ առանց ՀՀ գործող իշխանությունների միջամտության՝ Բեգլարյանն ասաց.

«Ես էլ առնվազն ողջամիտ կասկած ունեմ՝ ՀՀ իշխանությունների մատը կարող էր խառը լինել՝ հաշվի առնելով նախ այն, որ եթե ՀՀ ուզենար, կարող էր տարբեր ձևերով այս անձանց հանել Արցախից, ու երկրորդը՝ մինչև հիմա տարբեր առիթներ եղել են նրանց ազատելու, բայց բավարար քայլ չենք տեսել: Եվ երրորդը՝ իշխանությունները, այդ թվում՝ անձամբ Փաշինյանը, թիրախավորել են հատկապես նախագահներին, Ռուբեն Վարդանյանին ու Դավիթ Իշխանյանին, ինչից ևս ենթադրելի է, որ Փաշինյանն անձամբ շահագրգռված է, որ այս հինգը գտնվում են արդբեջանական բանտերում ու միգուցե նաև երկարաժամկետ մնում են ադրբեջանական բանտերում»:

Արտակ Բեգլարյանը ասաց նաև՝ նախքան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերևարումը, քննարկվել են ցուցակում ընդգրկված անձանց Արցախից էվակուացնելու սցենարներ, որոնք չեն իրագործվել:

դիտվել է 808 անգամ
Լրահոս
Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի տանը․ Սեդրակ Քոչարյանին ևս տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե (video) Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ռազմական ոստիկանության պետը գործի է անցել․ «Հրապարակ» Շտապ․ Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am