Միայն ստանալու մասին խոսող Ալիևի հերթական ո՞ր պահանջն է կատարել Փաշինյանը, որ հիմա էլ սպասում է, թե նա ինչ-որ բան է «վերադարձնելու». Արմենուհի Կյուրեղյան

«Ամեն օր մի նոր սուտ է հորինում՝ նախորդ սուտը կոծկելու համար: Իր տեսակն է այդպիսին: Եթե հայտարարում է, որ ադրբեջանական կողմը մեր սուվերեն տարածքները վերադարձնելու է, նշանակում է՝ դրա դիմաց եսիմ ինչեր է խոստացել»,- Aysor.am-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարության իրատեսական լինելու դեպքում, մենք պետք է լսեինք նմանանտիպ տեղեկատվություն նաև ադրբեջանական կողմից.

«Եթե բանակցություն է, ապա երկխոսություն է, իսկ Ալիևից մենք նմանատիպ հայտարարություններ չենք լսում: Դեռ ավելին՝ Ալիևը ամեն նոր օր մի նոր պահանջ է դնում: Ալիևի հերթական ո՞ր պահանջն է կատարվել, որ հիմա էլ Ալիևը ինչ-որ բան է վերադարձնելու: Սրա մասին պետք է մտածել: Ալիևը վերադարձնելու մասին առայժմ ոչ մի բառ չէ՝ տառ անգամ չի ասել, առայժմ միայն խոսում է ստանալու մասին, պահանաջատեր է միայն »:

Պատգամավորը չբացառեց, որ Փաշինյանի այս հայտարարությանը կհաջորդի Տիգրանաշենի և այսպես ասած՝ անկլավների հանձնումը Ադրբեջանին. «Ինքն առաջինը դրանք կտա, հետո կմնանք սպասող՝ Ալիևի վերադարձնելու գործողություններին, որոնք չեմ կարծում՝ կյանքի են կոչվելու»:

Կյուրեղյանի խոսքով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերումը պետք է ի սկզբանե դրված լիներ՝ որպես բանակցությունների նախապայման. «Ադրբեջանական բանակը մեր սուվերեն տարածքից պետք է դուրս հանվեր, հետո նոր սկսեին ինչ-որ բաներ փոխանակելու բանակցությունները: Մտել է մեր սուվերեն տարածք, դրա փոխարեն ուրիշ բաներ է ուզում, որ հետո մեր սուվերեն տարածքից դո՞ւրս գա: Սա բանակցություն չէ, կապիտուլյացիա է»:

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am