«Արևելքի» ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղը. ՌԴ ՊՆ
«Արևելք» ռազմական խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» ռազմական խմբավորման ստորաբաժանումները խորացել են հակառակորդի պաշտպանության մեջ և ավարտել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղի ազատագրումը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
