Պատերազմի վերսկսման ռիսկերը

Ժամանակը գրում է.Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ պատրաստ է բանակցել թեկուզ 2 օր, «միայն թե արդյունք լինի»: Արդյունք ասվածը Բաքվում հասկանում են բացառապես Հայաստանի միակողմանի զիջումների համատեքստում, երբ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ԼՂՀ-ին հարակից տարածքները` առանց անգամ իսկ անվտանգության միջազգային երաշխիքների: Բաքվի նման հռետորաբանությունն Ապրիլյան պատերազմից հետո կորցրել է իր ակտուալությունն անգամ միջնորդների համար, որովհետև համահունչ չէ ո՛չ տարածաշրջանային նոր իրողությունների և ո՛չ էլ` միջազգային զարգացումների համատեքստին: Երևանում Բաքվի սպասումները թերևս չեն կիսում, և ընդամենն ընդգծված անտարբերությամբ հաստատում են, որ հունվարին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կայանալու է: Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր նշել է, որ ժամկետների ու հանդիպման մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն առաջիկայում, ապա խոսել է Բաքվի ապակառուցողական դիրքորոշման մասին` թերևս ակնարկելով, որ նախարարների հանդիպումից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ: Օբյեկտիվորեն չկա որևէ նախադրյալ, որը թույլ է տալիս բեկում ակնկալել կարգավորման գործընթացում: Ապրիլյան պատերազմը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել. եթե մինչ այդ տրամագծորեն տարբեր էին կողմերի դիրքորոշումները կարգավորման սկզբունքային հարցերի շուրջ, հիմա նույնիսկ փակ է բովանդակային քննարկումների դաշտը, որովհետև Քառօրյա պատերազմից հետո հրադադարը միջազգային նոր երաշխիքներով ամրապնդվելու անհրաժեշտություն ունի: Նման պայմանավորվածություններ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացվել են, սակայն մնացել են թղթի վրա, որովհետև Բաքվում հակադրվում են դրանց` մտավախություններ ունենալով, թե հրադադարի ամրապնդման միջազգային երաշխիքները կհաստատեն նոր ստատուս-քվո, որը ճանապարհ կբացի Արցախի միջազգային ճանաչման համար: Ռուսաստանցի վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը Tert.am-ին տված հարցազրույցում խոսել է անվտանգության երաշխիքների բացակայության մասին: Նա ասել է. «Ապրիլյան պատերազմից հետո, սակայն, ըստ էության, սա դարձել է անհնար: Նման երաշխիքներ արդեն չի կարող տալ որևէ մեկը: Այս ամենը խանգարում է խթանել բանակցությունները: Այս պայմաններում Հայաստանին այլևս պետք չեն հողերի վերադարձի շուրջ որևէ բանակցություններ, և նախագահ Սարգսյանը, ըստ էության, բաց խոսում է այդ մասին: Դրանք պետք են միայն Ադրբեջանին, այն էլ մեկ տարբերակով, որ դրանք չընթանան ևս 20 տարի»: Միանգամայն օբյեկտիվ գնահատական է, որի խորքում թաքնված են պատերազմի վերսկսման ռիսկերը: 2016-ի իրադարձություններն առայժմ չեն կրկնվում, որովհետև, մի կողմից, Ադրբեջանը պատերազմը վերսկսելու «թուղթ» չի ստանում ուժային որևէ կենտրոնից, մյուս կողմից` ԼՂ խնդիրն այս պահին աշխարհի թերևս միակ հակամարտությունն է, որի առնվազն, այսպես կոչված, մենեջմենթի հարցում Մոսկվան ու Վաշինգտոնը հակասություններ չունեն: Սա բարենպաստ միջազգային ֆոն է Հայաստանի համար, սակայն չի վերացնում պատերազմի վերսկսման ռիսկերը, որովհետև մեկուսացող Ադրբեջանի վարքագիծն ավելի անկանխատեսելի է դառնում:  

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Նիկոլը ստախոս է․հիշու՞մ եք՝ ոնց միանգամից հայտարարեց, որ 15 տղաները բենզինից վառվել են, հետո էլ․․․ (video) Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու «Մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած» (video) Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am