Հնարավոր չէ այս պետական բյուջեով ՀԷՑ-ը գնել, եթե նոր վարկեր չվերցնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա ճակատագիրը կախված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ձեւացրել է, թե իրեն անհայտ է ՀԾԿՀ-ի որոշումը, այն քանի դեռ չկա, ինքը չի կարող ասել, թե ՀԷՑ-ի վերաբերյալ իր նախկինում հնչեցրած որ սցենարը կյանքի կկոչվի։ Միեւնույն ժամանակ չի թաքցրել, որ կառավարությունը մտադիր է գնել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ը, իսկ գնման գործընթաց հնարավոր է կազմակերպել, երբ ՀԷՑ-ին զրկեն լիցենզիայից․ «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ հանձնաժողովի որոշումը դա հնարավոր դարձնի, ապա հարց է ծագելու՝ ինչքա՞ն է գինը, գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա լինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի դա։ Եթե շատ մեծ լինի գինը, եւ ակնհայտ լինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով։ Բայց ասում եմ՝ դա հնարավոր կամ անհնար կդառնա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում»։ Փաշինյանը նաեւ ասել է, թե երկրորդ սցենարն այն է, որ այն ինչ-որ ձեւով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից, բայց կառավարությունը որոշակի ներկայություն կունենա, օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի միջոցով՝ դա քննարկվում է։ Սա, ըստ էության, նման կլինի այն գործընթացին, որի արդյունքում ԶՊՄԿ-ի, «Լիդիանի» կամ «Վիվա Սելի» բաժնետոմսերը կառավարությունը յուրացրեց` «նվեր» ստանալով այդ ընկերություններից:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Եկեղեցուն պաշտպանելու մասին հայտնի հարցազրույցից եւ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո, հաշված օրերի ընթացքում իշխանությունները նրա ընտանիքին պատկանող ՀԷՑ-ը պետականացնելուն միտված հայտարարություններ արեցին եւ նախագիծ մշակեցին` այն խորհրդարանում արտահերթ կարգով ընդունելով։ Այս փոփոխությունը հնարավորություն տվեց ՀԷՑ-ի կառավարումը հանձնել ժամանակավոր կառավարչի, իսկ կառավարիչ նշանակվեց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց՝ համարելով, որ կառավարչի նշանակումն ու հետագա գործողություններն ապօրինի են, եւ պետք է կասեցվի գործընթացը, քանի դեռ ՀԾԿՀ-ն չի ավարտել ՀԷՑ-ի վարույթի քննությունը, իսկ վարույթը քննվում է արդեն մի քանի ամիս` երկու ժամկետ երկարաձգվել է, երրորդը լրանում է նոյեմբերի 18-ին, եւս մեկ ժամկետ ՀԾԿՀ-ն կարող է երկարաձգել, եւ, ամենայն հավանականությամբ, ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու որոշում կկայացվի, որից հետո պետությունը կա՛մ պետք է ՀԷՑ-ը գնի, կա՛մ Փաշինյանի մատնանշած երկրորդ սցենարով գնա, ինչպես արեց վերը նշված ընկերությունների պարագայում։

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն իրականում շատ լավ գիտի, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին զրկելու է լիցենզիայից, այդուհանդերձ, գնման գործընթաց, ըստ մեր զրուցակցի, չի կայանալու, որովհետեւ խոսքը չափազանց մեծ գումարի մասին է, որը պետական բյուջեի միջոցներում չկա: «Իրենք շատ լավ գիտեն, որ հնարավոր չէ այս բյուջեով գնել ՀԷՑ-ը, եթե, իհարկե, նորից արտաքին պարտքը շատ մեծ գումարներով չծանրաբեռնեն»,- ասաց Ղազինյանը՝ գումարի չափ չհրապարակելով, միայն ասաց, որ գնի մասին հայտնի կդառնա լիցենզիայից զրկելուց հետո` միջազգային անկախ գնահատող ընկերության գնահատականների արդյունքում: «Մեր պնդումն է լինելու, որ գնահատող ընկերությունը լինի միջազգային հեղինակավոր ընկերություն, տեղական ընկերություն չպետք է լինի՝ հայտնի պատճառներով։ Գնահատված արժեքին կգումարվի եւս 15 տոկոս՝ գերակա շահի մասին օրենքով»։

Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հիմքերը չափազանց թույլ են, եւ սրանով է պայմանավորված, որ Հանձնաժողովը երեք անգամ երկարաձգել է վարույթի ժամկետը՝ սահմանված մեկական ամսով: Ղազինյանը վստահ է նաեւ, որ ՀԾԿՀ-ն օգտվելու է բացառիկ՝ «3+1» հնարավորությունից ու եւս մեկ ժամկետով էլ կերկարաձգի քննությունը։ Լիցենզիայից զրկվելուց հետո գնման գործընթացի համար եռամսյա ժամկետ է սահմանված՝ սեփականատիրոջ հետ բանակցություններ, գնահատման աշխատանքներ եւ այլն: Եթե գնում հնարավոր չէ իրականացնել, ապա պետությունն այլ որոշում պետք է ընդունի․ «Օրինակ, կարող է կառավարությունը ձեռք բերել՝ նախապատվության իրավունքով կամ օտարի, բայց սեփականատիրոջ հետ հարցերը լուծելուց հետո»։

 

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո» Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է… Թուրքիայով. «Փաստ» Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամորի ջրամատակարարումը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Աբրահամյան Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ Թուրքիան չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Պարագվային՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ» «Արա՛, դու ուզում ես մեզ հանես փողոց, որ կրակե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ Հայտնի է՝ ովքեր են պատրաստվում պատժել Նիկոլին, դրա համար հիստերիայի մեջ է ընկել․ Կյուրեղյան (video) «Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հնչեցնում եմ ահազանգ․․․ սրանք տանում են ցնցումների, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի սպառնալիքների հետևից ե՞րբ են գնալու իրավապահները․ Սամվել Հակոբյան (video) Տան վարձերը թանկացել են՝ հասնելով մոտ 800 եվրոյի Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am