Սպասում են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրացում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այս մասին ասվում է Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում: ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան և առաջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողնմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Սերժ Սարգսյանն իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրվելու: Տարին կարևոր կլինի ԵՄ հետ պայմանավորվածության հարմարեցման և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ամենայն հավանականությամբ, Երևանը կկարողանա երկու բլոկների հետ փոխգործակցության համադրությունը գտնել: Դրան կնպաստի Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ ընտրությունների ֆոնին Մոսկվայի հետ համագործակցության քննադատությունը կարող է ավելի սրվել: Խնդրահարույց հարցերից է էներգետիկ համագործակցությունը: Սակայն, այստեղ շփումը կմեղմանա Հայաստանի ԱԷԿ աշխատանքի երկարացման համագործակցությամբ (վարկային գիծը և դրամաշնորհը այդ գործունեության համար տրամադրվել են Ռուսաստանի կառավարության կողմից): Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՌԴ հետ հարաբերությունները դժվար թե ընտրությունների գլխավոր թեման լինեն, իսկ նրանց արդյունքը չի փոխի Մոսկվայի հետ համագործակցության բնույթը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը: Տարվա խոշոր իրադարձությունը կլինի Մոսկվայում ՌԴ, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովը: «Երկու անդրկովկասյան երկրների նախընտական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այստեղ հնարավոր են դրվագային սրավցումներ: Երկու կողմերի պաշտպանական ծախսերը կավելանան: Կհնչեցվեն պատմական հակամարտությունների մեկնաբանություններ, որոնք կապված են հանրապետությունների 100-ամյակի հռչակման հետ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am