Ֆազի եղբայրը Լիոնում հաշվեհարդար է տեսել եղբորը սպանողի հետ․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել է Ֆազի սպանությունը կատարող անձին և ծեծի ենթարկել։

Դեպքը տեղի է ունեցել Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկի զուգարանում։ Ֆազի սպանության մեջ մեղադրվող անձը դեպքից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և այժմ, փաստորեն, հանգիստ ապրում է Ֆրանսիայում։
Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ, նախաքննությունը շարունակվում է, և այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։
Փաստորեն, սա հերթական դեպքն է, երբ զոհի հարազատներն են փորձում հաշվեհարդար տեսնել՝ Հայաստանի իրավապահ համակարգի անգործության ֆոնին։
Ֆրանսիան, լինելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ, առնվազն պարտավոր էր ապահովել հետախուզվողի հայտնաբերումն ու կալանավորումը, մինչդեռ նա, փաստորեն, շարունակում է ազատ շրջել «օրինապահ» երկիր Ֆրանսիայում։
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության։
Հիշեցնենք, որ Ֆազի սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն գործող իշխանությունների հետ տարբեր օղակներով կապված Ռուստամ Ստեփանյանը, որը հայտնի է «Չաղ Ռուստամ» մականունով, և Աշոտ Կյուրեղյանը։

դիտվել է 1159 անգամ
Լրահոս
Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video) Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին Զելենսկի․ Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել Ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ Ռուբինյանը կարող է հումոր ընկալել․ Ղազարյանի սուր արձագանքը (video) ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան մարտերում զոհվածների հիշատակը (video) Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» «Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք». Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (video) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am